ԱՄՆ նախագահի նոր թեկնածուն՝ Թրամփի առաջին հանրապետական մրցակիցը

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Հեյլին առաջին հայտնի հանրապետականն է, ով պաշտոնապես դեմ է հանդես եկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին. գրում է VOA-ն։

Հայրենի նահանգում՝ Հարավային Կարոլինայում, նախկին նահանգապետ Նիկի Հեյլին իր առաջին նախընտրական հանրահավաքն է արել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու և հայտարարել՝ «Եկել է ժամանակը, որպեսզի ավելի թարմ դեմքեր ղեկավարեն երկիրը»:

«Մենք պատրաստ ենք անցյալում թողնել հնացած գաղափարներն ու անունները: Եվ մենք ավելի քան պատրաստ ենք, որ նոր սերունդը մեզ տանի դեպի ապագա»,- ասել է նա:

Նիկի Հեյլին չի հիշատակել 2021-ի դեկտեմբերին արված իր խոստումը. «Ես չեմ առաջադրվի, եթե նախագահ Թրամփն  առաջադրվի»։

Իր հայտարարության մեջ Թրամփը հիշեցրել է Հեյլիի նախորդ խոստումը, նրան հաջողություն մաղթել և ասել. «Նա պետք է հետևի իր սրտին և անի այն, ինչ ուզում է անել»:

Նախագահական արշավն սկսելով առցանց տեսանյութով՝ Հեյլին իրեն ներկայացնում է որպես կուսակցության ապագայի մարդ. «Հանրապետականները վերջին ութ նախագահական ընտրություններից յոթում կորցրել են համաժողովրդական ձայնը։ Դա պետք է փոխվի»:

Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Ֆորթիերն ասում է, որ հնդկացի ներգաղթյալների դուստր Հեյլին Թրամփի ամենաուժեղ հակառակորդը չի լինի. «Որպես ՄԱԿ-ի դեսպան, նա հավատարիմ էր նախագահ Թրամփին և չխզեց կապերը նրա հետ, ինչպես դա արեցին Հանրապետական կուսակցության որոշ անդամներ: Կարծում եմ՝ դա դրական կլինի հանրապետական ընտրողների համար: Բացասական կողմն այն է, որ պարզ չէ, թե նա որքան ուժեղ կլինի մյուսների նկատմամբ»:

Հեյլին առաջինն է այն հանրապետականներից, որոնք փորձում են խոչընդոտել Թրամփի վերադարձը Սպիտակ տուն: Նրանց թվում կան երեք տղամարդիկ, ովքեր աշխատել են Թրամփի վարչակազմում՝ նրա փոխնախագահ Մայք Փենսը, նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն և ազգային անվտանգության նախկին խորհրդական Մըքմասթերը։

«Դոնալդ Թրամփի պոտենցիալ հակառակորդը Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն է»,- կարծում է Ֆորթիերը:

Ֆլորիդայի նահանգապետը կենտրոնանում է մշակութային պատերազմի խնդիրների վրա, ինչպես անում էր Թրամփը, և ակնկալվում է, որ գերիշխող կլինի հանրապետական այլ թեկնածուների շրջանում: Դա կարող է նրան գրավիչ դարձնել կուսակցության այն անդամների համար, որոնք ցանկանում են ուժեղ թեկնածու ունենալ դեմոկրատական կուսակցության սպասվող թեկնածուի՝ գործող նախագահ Ջո Բայդենի հետ:

Հեյլին կարող է ավելի շատ դիտվել որպես պոտենցիալ փոխնախագահի թեկնածու:

Նախկին նախագահի և միմյանց դեմ մրցող թեկնածուների խումբը կարող է ճանապարհ հարթել Թրամփի համար՝ կրկնելու այն, ինչ արեց 2016 թվականին, որպես քաղաքական նորեկ: