Ռուսական ուժերը գարնանը կառերեսվեն ուկրաինական բանակի հակահարձակմանը. VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
Բոլորը

ԱՄՆ-ի գլխավորած Ուկրաինայի կոնտակտային խմբի անդամ պետությունների ներկայացուցիչները երեքշաբթի օրը հանդիպում անցկացրին Բրյուսելում, որի ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հստակեցրեց, որ Ուկրաինան միայնակ չէ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Մենք ակնկալում ենք, որ գարնանն ինչ որ պահի ուկրաինացիները կսկսեն գործողություններ»,-ասել է նա:

Օսթինի խոսքերով, խմբում ներկայացված 54 երկրները կանեն ամեն ինչ, որպեսզի Կիևին անհրաժեշտ զինամթերքն ու սպառազինությունն ապահովվի, երբ Ռուսաստանը շարունակում է ուժգնացնել իր հարձակումները:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը մեծ թվով նոր զորքեր ու զինտեխնիկա է ուղարկում Ուկրաինա, սակայն դրանց մեջ մեծ թիվ են կազմում վատ սարքերը եւ վատ պատրաստված անձնակազմերը:

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարք Միլին նշել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջ շարժվել Ուկրաինայի Դոնբասի մարզում։

«Նրանք հենց այս պահին շարունակում են հարձակումները Դոնբասի դեմ։ Առաջընթացը դանդաղ է, այնպես, ինչպես պատահում է քայքայող պատերազմների դեպքում: Նրանց համար կարեւորը բարոյականությունը չէ, նրանց համար նշանակություն չունի նաեւ այն զոհերի մեծ թիվը, որ տալիս են այս ճակատամարտերում»,-ասել է Միլին:

Ռուսական բանակի խոսնակի խոսքերով, «կամավոր գրոհային ստորաբաժանումները» հրթիռային և հրետանային ուժերի աջակցությամբ, գրավել են Բախմուտից հյուսիս գտնվող մի գյուղ: Ուկրաինան ընդունում է, որ իրավիճակը «բարդ» է ուժեղ ռմբակոծությունների տակ հայտնված այս հատվածում եւ խնդրել է արևմտյան իր դաշնակիցներին կործանիչներ տրամադրել պաշտպանվելու համար: Օսթինը ասել է, որ այդ մասին ասելիք ինքը չունի։ Նա հավելել է, սակայն, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի Լեհաստանին կամ որևէ այլ երկրի իրենց ռազմաօդանավերն Ուկրաիային տրամադրելու հարցում: