Շահագործման է հանձնվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը
Հասարակություն
16.02.2023 | 21:10Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը:
Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ հատկացվեց:
Տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի, այն կտրվի մասնավորի սպասարկմանը:
Համայնքը հստակ պահանջներ է սահմանել. տնտեսվարողը մուտքերի մոտ կտեղադրի անվասայլակների համար նախատեսված վերելակներ, տարածքը կապահովի սանհանգույցով, անցումում նախատեսվող առևտրային տաղավարներն էլ կլինեն միանման