Արևմուտքը ՌԴ-ի միջուկային շանտաժից է զգուշանում․ վառոդի տակառի վրա ենք, որը կարող է պայթել․ Արմեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՆԱՏՕ-ի կենտրոնակայում նախօրեին կայացավ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստը, որին նաև Ուկրաինան էր մասնակցում։ Թեև ոչ ամբողջ ինֆորմացիան է հասանելի դարձել, սակայն հայտնի է, որ առաջնային է համարվել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի ամրացումը՝ նոր մատակարարումներով։

Մինչ կատաղի մարտերը շարունակվում են Բախմուտի ուղղությամբ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գործընկեր 54 պետություն էր մասնակցում Ուկրաինային աջակցող հավաքին։ Կրեմլի խոսնակ Պեսկովն է արձագանքել ռուսներին պատերազմում հաղթելու համար հնարավորինս օգնելու պատրաստակամության մասին արևմտյան առաջնորդների հայտարարություններին, թե դա էլ չի օգնի Ուկրաինային․ «ՆԱՏՕ-ն մեզ համար թշնամական կառույց է, որն օրեցօր ընդգծում է իր ավելի խորը ներգրավվածությունը Ուկրաինայի հետ հակամարտությունում։ Իսկ կարո՞ղ է այդ ներգրավվածությունը ինչ-որ բան փոխել։ Ո՛չ, չի կարող»։

Իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին օգնությունը չթուլացնելու համար։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ պատերազմի հենց սկզբից է Արևմուտքը որոշել, որ թույլ չի տալու ՌԴ-ի հաղթանակը Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Եթե ՌԴ-ին հաջողվի կուլ տալ, կլանել Ուկրաինան, դա Արևմուտքի համար ողբերգական հետևանքներ կունենա։ Կլինի աշխարհակարգի փոփոխություն, դա թույլ կտա ՌԴ-ին և միջազգային այլ խոշոր խաղացողների իրենց ձեռնտու պայմաններով և ձեռնտու ժամանակահատվածում ներխուժել այլ երկրներ և անպատիժ մնալ, տարածքներ գրավել։ ՌԴ-ի հաղթանակի պարագայում կփոփոխվի աշխարհակարգը, իսկ աշխարհակարգի գլխավոր երաշխավորն Արևմուտքն է»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան