Գերմանիան դեմ է «Ռոսատոմ»-ի կողմից Թուրքիայում կառուցվող ԱԷԿ-ի համար սարքավորումներ ուղարկելուն

Լուրեր

24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
Բոլորը

Գերմանիայի իշխանությունները Siemens Energy-ին թույլտվություն չեն տրամադրել «Ռոսատոմ»-ի կողմից Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի էլեկտրասարքավորումների մատակարարման համար։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Գերմանիայի Էկոնոմիկայի և արտահանման վերահսկողության դաշնային գերատեսչությունը Siemens-ին չի տրամադրել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ ամբողջական բաշխիչ սարքերի մատակարարման, այդ թվում՝ փաստաթղթերի արտահանման համար՝ վախենալով, որ սարքավորումները կհայտնվեն Ռուսաստանում, թեև դրանք արտադրվել են կոնկրետ օբյեկտի համար։

Ներկայում թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում Գերմանիայի հետ՝ պարզելու համար, թե ինչ պայմաններով դեռ կթույլատրվի սարքավորումները մատակարարել կառուցվող ատոմակայանին։

«Ռոսատոմ»-ի նախագծային ընկերությունից՝ Akkuyu Nuclear-ից «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ սարքավորումների մատակարարման դադարեցման մասին որևէ պաշտոնական ծանուցում չեն ստացել՝ հավելելով, որ Siemens Energy-ն կատարում է իր պայմանագրային պարտավորությունները:

Գերմանիայի իշխանությունները և Siemens Energy-ն այս ամենը չեն մեկնաբանել։

Տաթև Ֆռանգյան