ԱԻՆ-ի միջոցով Արցախ հումանիտար օգնություն չի ուղարկվել. Արմեն Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԻՆ-ի միջոցով շրջափակման մեջ գտնվող Արցախ մարդասիրական օգնություն չի ուղարկվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հավելյալ 4 մլրդ դրամ է հատկացրել Արցախին։
Պատասխանելով հարցին, թե ինչու է Սիրիային ՀՀ–ն 30 և 25 տոննա օգնություն ուղարկվել, իսկ Թուրքիա ուղարկած միայն առաջին օգնությունը 100 տոննա էր, Փամբուխչյանը նշեց․ «Օգնությունն ուղարկվել է ըստ նշված կարիքների. երկու երկրներին ընդհանուր 180 տոննա բեռ է ուղարկվել։ Ընդհանուր առմամբ, երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 158 մլն դրամ»։

Նախարարի խոսքով՝ երկու երկրներ ուղարկված հայ փրկարարներն ավարտել են իրենց աշխատանքները»։

Անդրադառնալով հարցին, թե որևէ ակնկալիք ունե՞ն Թուրքիայից, որ մարդասիրական օգնություններից հետո կփոխի ՀՀ–ի նկատմամբ վերաբերմունքը` Փամբուխչյանը պատասխանեց, թե ՀՀ-ն իր մարդասիրական գործառույթներն է անում, մնացածի մասով ոչինչ ասել չի կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։