Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումը, խաղաղության բանակցությունների հեռանկարները

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի հեռանկարները։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բայրամովը, Լաչինի միջանցքի փակման ադրբեջանական կեղծ թեզերն է ներկայացրել, իբր, «եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով, իսկ Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհը անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների և ականների փոխադրման համար»։ Նա կրկին նշել է, թե «Լաչինի միջանցքը փակած ցուցարարների գործողությունները օրինական են և պահանջները դեռ չեն բավարարվել, իսկ ահա Արցախում էլ հումանիտար իրավիճակը վատ չէ»։ Բայրամովը նաև հայտարարել է, թե իբր «Հայաստանը խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթացում դիմում է մանիպուլյացիաների»։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հավելենք, որ Դոնֆրիդը ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

 

Էմմա Չոբանյան