Մեղրիի մաքսային կետ-բաժնում բացահայտվել է տարբեր ապրանքների, այդ թվում՝ ծխախոտի անօրինական տեղափոխման մի քանի դեպք. իրականացվում է վարչական վարույթ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վերջին ամիսներին Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները կանխել են ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպքեր։
Այսպես, երկու դեպքով Իրանից ժամանած՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող 2 տղամարդու և 2 կնոջ ուղեբեռի զննման և անձնական զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 803 տուփ ծխախոտ՝ տեղադրված մարմինների վրա և բաճկոնի մեջ պատրաստված թաքստոցներում։

Իրանական և հայկական 3 բեռնատարի վարորդների խցիկներից էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1620 տուփ ծխախոտ, այդ թվում՝ առաստաղի մեջ նախապես պատրաստված թաքստոցից և բեռնատարի տակից։

Նշված դեպքերի կապակցությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 և 316-րդ հոդվածներով Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ:

Երկու այլ դեպքով էլ` Իրանից ժամանած հայկական բեռնատարի և իրանական ավտոբուսի վարորդների կողմից փորձ է արվել ՀՀ ներմուծել համապատասխանաբար 9700 տուփ և 450 տուփ ծխախոտ, սակայն մաքսային մարմինները դրանք վերցրել են արգելանքի՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար։

Մեղրիի մաքսակետի մաքսային ծառայողների ուշադրության կենտրոնում է գտնվում նաև դիզելային վառելիքի ապօրինի ներմուծման դեպքերի կանխումը։ Բացահայտված դեպքերից հատկապես ուշագրավ են Իրանից Հայաստան արդյունաբերական աղ, արմատուրա և մետաղալարեր փոխադրած 3 բեռնատարներում մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքի հայտնաբերման դեպքերը։

 

Դեպքերից մեկով դիզվառելիքով տարաները թաքցված են եղել աղի մեջ, իսկ մյուս երկու դեպքով էլ բեռնատարների հատակում գտնվող գաղտնարաններում։

Մեղրիի մաքսակետի աշխատակիցների կողմից բացահայտվել են նաև իրանական բեռնատարներով մաքսային հսկողությունից թաքցման եղանակով թանկարժեք դեղորայքի և համակարգչային տեխնիկայի ապօրինի ներմուծման դեպքեր։