Մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող 14 դատավորից միայն 2-ը կշարունակի պաշտոնավարել

Լուրեր

10.04.2026 | 23:33
ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի
10.04.2026 | 23:27
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար
10.04.2026 | 23:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 22:57
Պատրիարք Կիրիլը Ավագ հինգշաբթին շփոթել է այլ տոների հետ․ քարոզի սկիզբը հեռացվել է պաշտոնական կայքից
10.04.2026 | 22:41
Ապրիլի 13-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.04.2026 | 22:25
Վրաստանը վտանգի է ենթարկում ադրբեջանցի լրագրողին՝ Բաքու արտաքսելով․ HRW-ը՝ Ալիևի քննադատի գործի մասին
10.04.2026 | 22:11
ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հունաստան՝ մասնակցելու Դելֆի տնտեսական ֆորումին
10.04.2026 | 21:58
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արտակարգ նիստ է հրավիրել Anthropic նոր ԱԲ մոդելի պատճառով
10.04.2026 | 21:44
Ովքեր են Ծառուկյանի ցուցակում և ինչ քաղաքական անցյալ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:46
Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
10.04.2026 | 20:32
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին
10.04.2026 | 20:20
Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող (այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող) 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Նրանցից Արմեն Պողոսյանը և Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով և բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին և հաղթահարել են այն, եթե նրանց հաջողվի հաղթահարել նաև բարեվարքության և ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, ապա կկարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում:

Մյուս 12 դատավորներն ընդգրկվել են ռեզերվային ցուցակում և ապագայում հնարավորություն կունենան վերստին նշանակվելու դատավորի պաշտոնում՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելուց հետո կամ այլ հավակնորդների հետ հավասար հիմունքներով մասնակցելով հատուկ կարգով որակավորման ստուգմանը:
Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: