Գյումրիում թափառող շները շատացել են․ 100 շան ստերջացման համար 2 միլիոն 780 հազար դրամ կծախսեն

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Գյումրիում թափառող կենդանիների վնասազերծման և ստերջացման նպատակով համայնքապետարանը մրցույթ է հայտարարել, սակայն մինչ հայտնի դառնան մրցույթի վերջնական արդյունքները ու պայմանագիր կնքվի շահած կազմակերպության հետ, որը կտևի մեկ ամսից ավելի, քաղաքային իշխանությունը ժամանակավոր լուծում է գտել։ Հիմք ընդունելով այն, որ Գյումրիում թափառող շների քանակը մեծացել է և ելնելով հարցի հրատապությունից՝ քաղաքային իշխանությունը որոշել է մինչ պայմանագրի կնքումն ու այդ աշխատանքները կազմակերպումը 100  շան ստերջացման համար պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ՝ հատկացնելով 2 միլիոն 780 հազար դրամ։ Այս մասին այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ հայտնեց համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։

Ըստ նրա՝ Գյումրու համայնքապետարանը նախատեսել է մեկ տարվա ընթացքում ստերջացնել 500 շուն։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ պարզաբանեց, որ խնդիրն, իրոք, հրատապ է․ հաճախ այլ համայնքներից շներին մեքենաներով բերում, բաց են թողնում քաղաքում։  Քաղաքապետը հայտարարեց, որ մինչև փետրվարի վերջ՝ մինչ մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումը, կօգտվեն այլ կազմակերպության ծառայությունից։

Արմիկ Մովսիսյան