Կործանման ենք գնալու՝ Ադրբեջանի հետ չխոսելով․ սպասենք՝ Արցախից դո՞ւրս գա մինչև վերջին հայը․ Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 17:17
Հոկեյի Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչին հեռացրել են փաստաթղթեր կեղծելու համար
16.04.2026 | 17:08
Ֆրանսիան ազատ է արձակել ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավը, որը կալանվել էր մարտին
16.04.2026 | 16:59
Բերնարդու Սիլվան հաստատել է, որ կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»
16.04.2026 | 16:50
«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին հնարավոր են խցանումներ․ ուղևորներին հորդորում են նախապես պլանավորել ճանապարհը
16.04.2026 | 16:41
Ալիևն աշխատանքային այցով Թուրքիայում է
16.04.2026 | 16:30
Կարմի՞ր, թե՞ կանաչ․ Փաշինյանի ուղղությամբ նետված խնձորի իրավական երանգները
16.04.2026 | 16:20
Պակիստանը պահպանում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդակցության «բաց ուղիները»՝ հրադադարի ռեժիմը երկարաձգելու ջանքերի ֆոնին
16.04.2026 | 16:11
Մուստաֆաևը հայտնել է՝ որքան բեռ է ՌԴ-ից Հայաստան տեղափոխվել Ադրբեջանի տարածքով
16.04.2026 | 16:03
Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.04.2026 | 15:59
Իրանը դադարեցրել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը Իսրայելի հարվածներից հետո
16.04.2026 | 15:51
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու տարածաշրջանային զարգացումները
16.04.2026 | 15:44
ՀՀ-ից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի արձանագրվել. ՊԵԿ
16.04.2026 | 15:33
«Ձեզ չեն ասե՞լ, բաց կապով ինձ մի զանգեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 15:25
14 ձերբակալված կա Արտաշատում խուզարկությունից հետո // Բուշերի ԱԷԿ-ից ՀՀ-ով 94 ռուս է տարհանվել․ ԼՈՒՐԵՐ
16.04.2026 | 15:16
Ամերիկյան ընկերությունը դատի է տվել Մեսիին
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնում է Սահմանադրության փոփոխության գործընթաց։ Ըստ նրա աշխատակազմի՝ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»:

Այս փոփոխությունն արվում է՝ Ռուսաստան Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի այցի մասին հրապարակումներից հետո, որոնք ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել։ Ի՞նչ է տեղի ունենում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, որ այս պահին Արցախի վերնախավում ներքաղաքական վերադասավորումների ժամանակը չէ․ «Եթե նման քայլերի են գնում, նշանակում է՝ այդտեղ պատասխանատվություն վերցնելու խնդիր կա։ Նա, ով ղեկավարում է Արցախը, պետք է պատրաստ լինի Ադրբեջանի հետ երկխոսել և նրա հետ պայմանավորվածությունների գալ։ Եթե ներքին այսպիսի պրոցեսների ենք գնում, կա՛մ այդտեղ ոչ լիարժեք են գիտակցում խնդիրները, կա՛մ պատրաստ չեն դիմակայել խնդիրներին։ Սա վկայում է, որ Արցախի քաղաքական էլիտան պատրաստ չէ ինքնուրույն դիմակայել այս խնդիրներին»։

Տեղեկություններ էին շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի միջև կան հակասություններ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցել-չբանակցելու հարցով։ Վարդանյանը նաև գնալով Արցախ՝ պաշտոնից հեռացրեց Վիտալի Բալասանյանին, որը, ըստ կրկին չհերքված լուրերի, Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ է եղել տարբեր հարցերով։ Հարցին՝ գուցե տարակարծությունը նաև Ադրբեջանի հետ շփվելու շո՞ւրջ է, Գևորգ Գորգիսյանը պատասխանում է, որ շատ տարբերակներ իրականում չկան։

«Արայիկ Հարությունյանն է Արցախի ընտրված նախագահը, և նա պետք է բանակցի Ադրբեջանի հետ, իսկ Ռուբեն Վարդանյանը պետք է աջակցի նրան։ Փակուղի է Ադրբեջանի հետ չխոսելը, քանի որ Բաքուն ստեղծելու է հայաթափման պայմաններ։ Կործանման ենք գնալու՝ Ադրբեջանի հետ չխոսելով․ սպասենք՝ Արցախից մինչև վերջին հայը դո՞ւրս գա»,- հարց բարձրացրեց ԼՀԿ փոխնախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան