Թուրքիայում օտարերկրյա օգնության վրա փակցում են Էրդողանի կուսակցության տարբերանշանը կամ ներկայացնում որպես պետական․ Frankfurter Allgemeine Zeitung

Լուրեր

14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման պետական վարչությունը (AFAD) փորձում է երկրաշարժից տուժած երկրին օտարերկրյա օգնությունը ներկայացնել որպես սեփական աջակցություն։ Այս մասին գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը, որին վկայակոչում է Gercek News-ը։

«Այն, ինչ ժամանում է Ադանայի օդանավակայան, պիտակավորված է AFAD-ի կպչուն պիտակներով»,- գրում է FAZ-ը՝ հավելելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) լոգոտիպը նույնպես փակցվում է օգնության որոշ պարագաների վրա:

«Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր են շրջանառվում, որոնք ցույց են տալիս, թե մասնավոր օգնության առաքումներն ընդդիմադիր կուսակցությունների կողմից կառավարվող ավելի փոքր քաղաքներից ևս նշվում են իշխող ԱԶԿ-ի տարբերանշանով»,- գրում է գերմանական լրատվականը։

Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 32․000-ի։ Աղետալի երկրաշարժերից հետո աշխարհի տարբեր երկրներ հումանիտար օգնություն են ուղարկել Թուրքիա, այդ թվում՝ Հայաստանը։

Էմմա Չոբանյան