Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանական կողմի փոխանցած տեքստը, աշխատում է դրա վրա և շուտով կփոխանցի Բաքվին

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ՝ նշել է, որ հայկական կողմը Բաքվից ստացել է իր առաջարկած տեքստի պատասխանը և անհրաժեշտ փոփոխություններից հետո կփոխանցի Ադրբեջանին։

«Այսինքն, այն տեքստը, որը Ադրբեջանը փոխանցել էր հայկակակն կողմին, դրա վրա մենք աշխատել, փոխանցել ենք, հետո Ադրբեջանն է աշխատել ու փոխանցել։ Հիմա հայկական կողմն է աշխատում, և հնարավորինս շուտ կարծում եմ՝ այդ տեքստը արդեն պատրաստ կլինի, և մենք պատրաստ կլինենք փոխանցելու ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի, կարծում եմ՝ հանրությունը տեղյակ կլինի դրա մասին», – ասել է Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև։

«Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել միջազգային այլ պայմանագրում՝ խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Այն կարող է լինել միջազգային այլ կառույցների կամ այլ ֆորմատով, դա հստակ չէ, դա քննարկման առարկա է, որը պետք է շարունակենք քննարկել հստակեցնելու համար։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ավելի շատ կողմ է հստակեցումներին»,- ասել է Գրիգորյանը։