ՔԿՀ-ներում մարդիկ կային՝ տառաճանաչ չէին. ԱՆ-ն մանրամասնեց կրթական ծրագիրը բանտերում

Լուրեր

08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Մեկնարկել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսը: Բանախոսները քննարկում են կրթության կարևորությունը, որպես ազատազրկված անձանց վերասոցիալականացման միջոց:

Քրեակատարողական հիմնարկներում 19 տարեկանից բարձր 85 դատապարտյալ ստանում է հանրակրթական կրթություն: Նրանց թիվը սկզբում 92 է եղել, սակայն ընթացքում դուրս են եկել ծրագրերից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազատազրկված 1000 դատապարտյալից 300-ը չեն ստացել հանրակրթական կրթություն կամ ստացած կրթությունը թերի է եղել:

19 տարեկանից բարձր անձանց՝ հանրակրթական իրավունքից օգտվելու ծրագիրը ներդրվել է 2022թ. սեպտեմբերի 1-ից: Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվել է, որ անկախ տարիքից՝ ազատությունից զրկված անձանց համար հանրակրթությունն իրականացվում է՝ երաշխավորելով ազատությունից զրկված անձանց կրթության իրավունքը: Նպատակը ոչ միայն բուն կրթություն տալն է, այլև ավելի լայն հնարավորությունների ստեղծումը՝ ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու ուղղությամբ:

Արդարադատության նախարարության գլխավոր մասնագետ Աննա Գյուրջյանը նշեց, որ ոլորտում խնդիրներ կան, չեն թաքցնում և իրենք էլ վեր են հանում դրանք: Գյուրջյանն ասաց, որ ՔԿՀ-ներում դասավանդող ուսուցիչներն ընտրվում են մրցութային կարգով, տարին 3 անգամ վերապատրաստվում են՝ կապված առանձնահատկություններով:

Գյուրջյանի խոսքով՝  դատապարտյալների համար հանրակրթական ծրագիրն իրականացվում է խտացված՝ 1.5 տարվա կտրվածքով: Մասնագետը նշեց, որ կան ազատազրկված անձինք, որոնք նույնիսկ տառաճանաչ չեն եղել: Այդ իսկ պատճառով իրականացվում է կարիքների գնահատում, որպեսզի պարզ լինի դատապարտյալի ակնկալիքը ու կրթության պահանջի բավարարումը:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ կրթության շնորհիվ է վերաինտեգրումը հասարակություն: Քրեակատարողական օրենսգիրքն այժմ անցում է կատարել դեպի վերասոցիալականացում։ Ինչն է դրա հիմքը․ բնականաբար կրթությունը, որպեսզի կրկնահանցագործությունները նվազեցնենք»,- հավելեց բանախոսը։

Արդարադատության նախարարության գլխավոր մասնագետը նաև տեղեկացրեց, որ բացի հանրակրթական ծրագրից՝ քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են նաև համակարգչային, օտար լեզուների, կարուձևի, կահույքագործության ծրագրեր: Արարատ գյուղում բացվել է պրոբացիայի կենտրոն, որտեղ շահառուները սովորում են նշված հմտությունները: Առաջիկայում նախատեսվում է այլ համայնքներում ևս նման կենտրոններ բացել:

Մանրամասները՝ տեսանյութում։