Պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ․ քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Քաղաքականություն
14.02.2023 | 15:28Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։