Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի)․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արգասաբեր աշխատանք է մաղթել և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելության ընթացքում իր նպաստը կբերի հայ-լատվիական համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի փոխգործակցության բնագավառներն ու հեռանկարները, մասնավորապես զարգացման մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիական ոլորտը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը հանգամանալից անդրադարձել է տարածաշրջանային հիմնախնդիրներին և ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին և շեշտվել մարդասիրական միջանցքի անխափան գործունեության հրատապությունը:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ջանքերը ներդնել ինչպես Եվրամիության շրջանակներում համագործակցության զարգացման ուղղությամբ, այնպես էլ երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությանն ու փոխայցելություններին: Այս նպատակների իրականացման համար շեշտվել է դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությունը: