ՌԴ-ն ներկայում Ուկրաինայում կենտրոնացրել է շուրջ 300 հազարանոց անձնակազմ՝ կրկնակի անգամ ավելի, քան ներխուժման սկզբում․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն ներկայում Ուկրաինայում կենտրոնացրել է շուրջ 300 հազար մարդու, ինչը կրկնակի անգամ ավելի է, քան ներխուժման սկզբում։ Ուկրաինայում գտնվող ռուսական ուժերին հրաման է տրվել գրոհել ռազմաճակատի բազմաթիվ հատվածներում։ Այս մասին ասվում է Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ՊՆ ամենօրյա զեկույցում, փոխանցում է Մեդուզան։

«Ընդհանուր առմամբ, ներկայիս օպերատիվ պատկերը վկայում է այն մասին, որ ռուսական զորքերին հատվածների մեծ մասում գրոհելու հրաման է տրվել, սակայն նրանք բավականաչափ ուժեր չեն կուտակել ուղղություններից և ոչ մեկում՝ վճռորոշ ճեղքման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բրիտանական հետախուզության կարծիքով՝ ՌԴ-ն, ամենայն հավանականությամբ, ձգտում է զրոյացնել այն ամենի մի մասը, ինչին ուկրաինացի զինվորականները հասլ են 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին հակագրոհի ընթացքում։ Ըստ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի՝ ՌԴ ուժերի մոտակա թիրախը կարող է դառնալ Ժերեբեց գետից արևմուտք առաջխաղացումը։

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ «Վագներ» ռազմական խմբավորումը տեղական հաջողությունների է հասել Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում, մասնավորապես՝ Կրասնայա Գորա գյուղում։ Սակայն, ինչպես նշում են բրիտանացի զինվորականները, Ուկրաինան շարունակում է պաշտպանությունը պահել տարածքում: Բացի այդ, ռուսական ուժերը փորձել են առաջխաղացման հասնել Լուգանսկի շրջանի Կրեմեննայա-Սվատովո շրջանում, սակայն ճեղքում չի եղել։

Արևմտյան երկրները կանխատեսում են, որ Ռուսաստանը պատերազմի մեջ կներքաշի ևս մի քանի հարյուր հազար մարդու։

Տաթև Ֆռանգյան