ՀԱՊԿ-ում չեն բացառել կազմակերպության հնարավոր ընդլայնումը

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունը կա, և կան բոլոր հեռանկարները, որ բարեկամ երկրները միանան կազմակերպությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։

«Կազմակերպության ընդլայնման հնարավորությունը եղել է, կա և կլինի։ Այն բարեկամ երկրները, որոնք կցանկանան նախ լինել կազմակերպության գործընկերներ, կազմակերպությունում դիտորդներ, հետո՝ կազմակերպության անդամներ, բոլոր հեռանկարները բաց են նրանց համար։ Սրա համար կա համապատասխան իրավական հիմք, սակայն իրադարձություններից առաջ չեմ ընկնի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիդորովը։

«Եթե նման որոշում կայացվի և ավելանա ՀԱՊԿ անդամ երկրների կազմը, մենք միշտ պատրաստ կլինենք նրանց ընդունել համատեղ օպերատիվ պատրաստության միասնական համակարգ»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան