2022 թ․ ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիր․ ՊԵԿ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։ Սահմանված չափանիշները բավարարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով մինչև ապրանքների՝ ՀՀ սահմանը հատելը, մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիրը․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Արդյունքում՝ կատարվում է ռիսկերի նախնական գնահատում և մաքսային ձևակերպումներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով, առանց լրացուցիչ վճարների։ Այս դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում է սահմանային մաքսային կետերում՝ արտահերթ։ Այլևս կարիք չի լինի այցելել մաքսատուն-վարչություններ, ապրանքները տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում և լրացուցիչ վճարել ապրանքների պահպանության համար․ տնտեսվարողը կարող է ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն:

Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ էականորեն նվազել է ապրանքների՝ սահմանը հատելուց մինչև բացթողումն ընկած ժամանակահատվածի տևողությունը։ Ապրանքների ժամանումից հետո այժմ գործընթացը տևում է միջինում 2-3 ժամ՝ նախկին 20-70 ժամվա փոխարեն։ Փոփոխությունների շնորհիվ տնտեսվարողները խնայում են ֆինանսական միջոցներ և ժամանակ։ 2022 թվականի ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիր, ընդորում՝ հայտարարագրերի զգալի մասը ներկայացվել է նախորդ տարեվերջին՝ 1509 նախնական մաքսային հայտարագիր։

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ գործընթացից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է նախնական մաքսային հայտարարագիրը էլեկտրոնային եղանակով, trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով, ներկայացնել այն մաքսային կետ-բաժին, որով տնտեսվարողը նախատեսում է իրկանացնել տվյալ ապրանքների ներմուծումը։