Թուրքիայում սկսել են ձերբակալել շինարարության կապալառուներին

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները սկսել են ձերբակալել շինարարության կապալառուներին՝ կապված անցյալ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ շենքերի փլուզման հետ: Մալաթիայի դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել 31 անձի երկրաշարժերի ժամանակ փլուզված շենքերի հետաքննության շրջանակում, գրում է Gercek News-ը։

Այսօր Ստամբուլում ձերբակալվել է Գազիանթեփում փլուզված շենքի շինարարության մենեջեր և տեխնիկական ներկայացուցիչ Նազմի Թոսունը։ Ոստիկանությունը նաև կալանավորել է Հասան Ալփարգունին Հյուսիսային Կիպրոսում, երբ հարավային Ադանա նահանգում փլուզվել են նրա շինարարական ընկերության կողմից կառուցված մի քանի շենքեր:

Կապալառու Իհրահիմ Մուսթաֆա Ունջուօղլուն  ևս կալանավորվել է Ստամբուլում այն բանից հետո, երբ Գազիանթեփ նահանգում բնակելի շենքի փլատակների տեխնիկական զննությամբ պարզվել է անփութություն և անորակ նյութերի օգտագործում։

Մերսինում ձերբակալվել է Շուքրու Իսիթմենը, որը պատասխանատու էր Ադըյամանի Բեսնի շրջանում վեց շենքերի փլուզման համար, որի հետևանքով մինչ այժմ 123 մարդ է զոհվել։

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է մեկ այլ կապալառուի՝ Մեհմեդ Էրթան Աքային, երբ նրա կառուցած շենքը փլուզվել է Գազիանթեփում։ Դատախազությունն Աքային կալանավորելու որոշում է կայացրել՝ ոչ կանխամտածված սպանության և շինարարական կանոնները խախտելու մեղադրանքով։

Մինչ այդ, շաբաթ կալանավորվել էր նաև ծանր տուժած Հաթայ նահանգում բնակելի մեծ շենքի շինարարության կապալառու Մեհմեդ Յաշար Չոսքունը։ Ավելի վաղ անվտանգության ուժերը Չեռնոգորիայի ճանապարհին Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել էին Չոշքունին, որը  փորձել էր փախչել Թուրքիայից։

Էմմա Չոբանյան