ՌԴ-ի պատերազմը ՀՀ-ում գաղտնի է տարվում՝ գործակալների միջոցով․ պետք է դիմանալ՝ մինչև Ուկրաինան կհաղթի․ Մարատ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսաստանը կրկին հարձակման է անցել։ Ռուսական զորքերը հրետակոծել են Խերսոնի և Սումիի շրջանները շուրջ 20 անգամ։ Թեժ մարտեր են ընթանում Ուկրաինայի արևելքում՝ Բախմուտի, Ավդեևկայի և Ուգլեդարի ուղղությամբ։ Վերջին տեղեկությունը, որ ստանում ենք, այն է, որ ՌԴ ԶՈւ էլիտար 155-րդ ծովային բրիգադը պարտություն է կրել Ուգլեդարի ուղղությամբ։ Ուկրաինայի զինուժն այդտեղ՝ Դոնեցկի շրջանում ոչնչացրել է ռուսական բանակի մեծաթիվ կենդանի ուժ, այդ թվում՝ հրամանատարների։ Միայն մեկ շաբաթում, ըստ Ուկրաինայի ԳՇ-ի, ՌԴ-ն կորցրել է մոտ 130 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 36 տանկ։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ուժեղացնել իր հարձակումներն Ուկրաինայի արևելքում։ Սակայն նա չունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են նման լայնածավալ հարձակողական գործողություն սկսելու համար։ Եվ տեսնում ենք, որ մի գյուղաքաղաքի, ասենք՝ Սոլեդարի գրավումը ՌԴ-ն ներկայացնում էր իբրև մեծագույն հաջողություն, մինչդեռ նրանց գլոբալ նպատակն Ուկրաինայի զինաթափումը, իշխանության փոփոխությունն ու խամաճիկային իշխանություն ներդնելն էր։ Հիմա արդեն խոսում են Դոնբասի գրավման նպատակից։

Ուկրաինայում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ դաշնակիցների օգնությամբ Ուկրաինային հաջողվել է այսօր կանգնեցնել ռուսական հարձակումը, և զինվելով՝ ուկրաինական բանակն է պատրաստվում հարձակման։

Ըստ նրա՝ ՀՀ-ում պետք է գիտակցեն, որ Ուկրաինայի հաղթանակը կամ պարտությունը ուղիղ ազդելու է նաև ՀՀ-ի վրա, և չի բացառվում՝ Ուկրաինայի պարտության դեպքում ինքնիշխանության խնդիրներ կունենան Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը։

«Սա էքզիստենցիալ վտանգ է և՛ Ուկրաինայի, և՛ Հայաստանի համար։ Պարզապես, եթե հիմա Ուկրաինայում Ռուսաստանը զորքեր է մտցրել և ագրեսիվ պատերազմ է վարում, ՀՀ-ում այդ պատերազմը թաքցված է՝ ինֆորմացիոն դաշտում է, երբ իրենց գործակալները հորինում են միֆեր, թե, իբր, Եվրոպան վատն է։ Արևմուտքն ապրում է իր հոգսերով և ուրիշի հողերի վրա աչք չեն դրել։ Տեխնոլոգիաների դար է, և մարդիկ այդ միջոցով են առաջընթաց ապահովում։ Հետամնաց բռնապետերի ուղեղում է, որ հող գրավելն է իրենց պատիվ և կարգավիճակ բերում»,- ասաց Մարատ Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան