Թուրքական հեռուստաընկերությունները սկսել են անդրադառնալ Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությանն ու հայ փրկարարների աշխատանքին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ավերիչ երկրաշարժերից տուժած Թուրքիա ուղարկված Հայաստանի հումանիտար աջակցությունը մեծապես լուսաբանվել է թուրքական լրատվամիջոցների կողմից։ Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիայի աղետից տուժած շրջաններ։ 1993 թվականից ի վեր առաջին անգամ Մարգարայի կամրջով հայկական բեռնատարներ են անցել՝ ուղևորվելով Թուրքիա։ Հայ-թուրքական սահմանի անցակետի բացումն ակտիվորեն լուսաբանվել է թուրքական մամուլում։

Պետական «Անադոլու» գործակալության հրապարակումն ու սահմանի բացման մասին տեսանյութն ակտիվորեն վերահրապարակել ու տարածել են տարբեր լրատվականներ։ Իշխանամերձ Demirören haber ajansı-ն ևս անդրադարձ է կատարել։

Թուրքական հեռուստաընկերությունները ևս սկսել են Հայաստանի աջակցության մասին տեսանյութեր պատրաստել։ Ուշագրավ է, որ համացանցային տիրույթում հենց թուրք օգտատերերի տարբեր գրառումների կարելի է հանդիպել, թե ինչպես տեղական հեռուտաընկերությունները, որոնք մեծամասամբ իշխանությունների պատվերով են գործում, չեն անդրադառնում Հայաստանի, Հունաստանի կամ Իսրայելի աջակցությանն ու որոնողափրկարարական խմբերի աշխատանքին։

Մասնավորապես, թուրքական NTV հեռուստալիքը նախօրեին առանձին ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանի օգնությանը։ Նյութում ներկայացվում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը, ինչպես նաև Ադըյամանում հայ փրկարարների աշխատանքը։ Ռեպորտաժում խոսում է նաև հայ փրկարարները մեկը՝ նշելով, որ եկել են օգնություն ցուցաբերելու, և դա իրենց աշխատանքն է։

Թուրքական HaberTurk հեռուստալիքը ևս առանձին ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի օգնության վերաբերյալ։

Թուրքական FOX  հեռուստաընկերության եթերում էլ հայազգի պատգամավոր Կարո Փայլանն է Ադըյամանից՝ հայ փրկարարների գտնվելու վայրից տված հարցազրույցում խոսել նրանց աշխատանքի մասին։

Էմմա Չոբանյան