Թուրքիայում երկրաշարժից հետո թալանի համար 57 անձ է կալանավորվել․ սեփականատերերը դատարկում են իրենց խանութները

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ 57 մարդ է կալանավորվել երկրաշարժից հետո թալանի համար։ Միաժամանակ, Անթաքիայի ձեռնարկատերերը դատարկում են իրենց խանութները՝ կանխելու ապրանքների կողոպուտը, գրում է Gercek News-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում երկու հզոր երկրաշարժերից հետո զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։

Անթաքիայում այլ քաղաքներից մեկնած բնակիչներն ու բուժաշխատողները հայտնել են անվտանգության իրավիճակի վատթարացման և խանութների ու փլուզված տների թալանի մասին: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած որոշ բնակիչներ, որոնք այժմ քնում են իրենց մեքենաներում կամ վրաններում, հայտնել են, որ գողացել են իրենց արժեքավոր իրերը, այդ թվում՝ ոսկին։

Reuters-ի թղթակիցն էլ տեսել է մի քանի խանութի սեփականատերերի, որոնք ապրանքը տեղավորել  են արկղերի մեջ՝ չիմանալով, սակայն, ուր են տեղափոխելու:

«Մեր խանութն ավերակ է։ Խաբեբաներն ու գողերը թալանել են այն։ Նրանք տարել են այն, ինչ կարողացել են»,- պատմել է էլեկտրոնիկայի խանութի սեփականատեր Յուքսել Ուզունը։

Էմմա Չոբանյան