Այդ հողակտորները ավելորդ ծախսեր էին ենթադրում. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Խորհրդարանական ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Գլխավոր դատախազության՝ իր վերաբերյալ ներկայացրած միջնորդագրերի մասին հարցին՝ նշելով․ «Այդ միջնորդագրերի քննարկմանը մենք չմասնակցեցինք, որովհետև կարծում ենք, որ, առաջինը, բոլոր այդ գործերը վաղեմության ժամկետն անցած են։ Եվ եթե մենք ստորագրեինք, ապա չէին լինի այդ միջնորդագրերը, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք։ Այդ գործերը շինծու են, որևէ շահ որևէ գործում մենք չենք ունեցել և որևէ շրջանակի հետ մենք պայմանավորվածություններ չենք ունեցել։ Երկրորդ, չենք մասնակցել, որովհետև գիտենք, որ այս իշխանությունների օրոք առաջնահերթությունները՝ անվտանգային խնդիրները, գերակա չեն, սա իրականացվել է մեր հանրության ուշադրությունը շեղելու համար։ Եվ երրորդ, չենք մասնակցել, որովհետև միևնույն է մեծամասնությունը, ինչպես մնացած բոլոր հարցերը, սա ևս դակելու է։ Եվ մենք պատասխանատու չենք այսօրվա իշխանությունների, մանավանդ ՔՊ-ական մեծամասնության առջև։ Մեղադրանքն առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, և մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք և կներկայացնենք մեր հանրությանը»։

Սեյրան Օհանյանը գործում առկա նյութերով օտարված զորամասերի վերաբերյալ նշեց․ «Նախ, այնտեղ զորամաս չի եղել, մի քանի անգամ զորամաս անվանելով՝ իշխանությունը փորձում է նորից շեղել մեր հանրության ուշադրությունը։ Դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամաս և ավերված շինություններ են։ Զինված ուժերի զարգացմանը զուգահեռ մենք ստեղծել ենք ավելի լավ շինություններ, ավելի մշտական տեղակայման վայրեր, և այդ հողակտորներն ու քանդված շինությունները դուրս եմ մնացել։ Եվ ավելորդ ծախսերի աղբյուր են եղել դրանք, դրանց պահպանման համար ավելի մեծ ծախսեր էին իրականացվում, քան դրանց հիմնական գներն էին։ Եվ այն ձևակերպվել է պետության համապատասխան օրգանների կողմից։ Այնպես որ, այդ մեղադրանքը մենք չենք ընդունում, մանավանդ, որ դատախազության կողմից ներկայացվածը ոչ թե միջնորդություն էր, այլ արդեն ակնհայտ մեղադրանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։