Հայաստանում հուշարձանների տեխնիկական զննում չի իրականացվում․ Կամո Արեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում Երևանում կանգնեցված հուշարձանների գրեթե մեծ մասը ներառված չէ հուշարձանների պետական ցուցակում։ Իսկ կերտվածքին տրվում է հուշարձանի կարգավիճակ, երբ այն ներառվում է հուշարձանների պետական ցուցակ։ Բազմաթիվ արձաններ չեն ստացել այս կարգավիճակը և չեն հանձնվել որևէ մեկի պահպանությանն ու խնամքին։ Դա կամովին անում է Երևանի քաղաքապետարանը՝ իր ուժերով»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ մեծ մասը ոչ ՀՀ-ին է հանձնված որպես սեփականություն, ոչ էլ ներառված է տեղական հուշարձանների ցանկում։

Արեյանը խնդրեց՝ հանձնարարականը լինի, գույքագրվեն բոլոր հուշարձանները, ցանկը ներկայացվի ԿԳՄՍՆ, այնտեղ դրանց տրվի կարգավիճակ՝ հանրապետական, թե տեղական նշանակության, որպեսզի որևէ պարագայում պատասխանատվության իրավասու կողմը հայտնի լինի։
«Այն, ինչ կա Երևանում՝ պետական ցուցակում ներառված, վստահեցնում եմ՝ թարմացված չէ։ Արդեն մի 30 տարուց ավելի է՝ ՀՀ-ում չի իրականացվում հուշարձանների տեխնիկական զննում։ Պետք է կազմել նամակ, հորդորել ԿԳՄՍՆ-ին, որպեսզի վերականգնեն հուշարձանների տեխնիկական զննման կարգը։ Խորհրդային տարիներին դա շատ լավ գործում էր։ Ոչ ոք այսօր երաշխիք չի կարող տալ, թե ի՞նչ վիճակում են Վարդան Մամիկոնյանի, Գայի արձանները»,- նշեց Կամո Արեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։