Ադրբեջանի Մեջլիսի նախագահը պաշտոնական այցով ՌԴ-ում է

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորությամբ, պաշտոնական այցով նախօրեին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, գրում են տեղական լրատվամիջոցները։

Պատվիրակության կազմում են Մեջլիսի փոխխոսնակ Ադիլ Ալիևը, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ Զիյաֆեթ Ասկերովը, Բախտիյար Ալիևը, ադրբեջանառուսական միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար Նիզամի Սաֆարովը, խմբի անդամներ Սևինջ Հուսեյնովան, Ամինա Աղազադեն, Մեջլիսի աշխատակազմի ղեկավար Ֆարիդ Հաջիևը և այլ պաշտոնատար անձինք։

Օդանավակայանում ադրբեջանական պատվիրակությանը դիմավորել են ՌԴ Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գարդեևը, Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն և այլ պաշտոնյաներ։ Սպասվում են Գաֆարովայի հանդիպումները Պետդումայի ու Դաշնային խորհրդի նախագահների հետ։ Այցի օրակարգից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Էմմա Չոբանյան