Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում փետրվարի 10-12-ը տեղի է ունեցել գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցմանը մասնակցել է շուրջ 80 հրաձիգ հետևյալ կազմակերպություններից.

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
Հրաձգության հանրապետական մարզադպրոց
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Գյումրի համայնքի մարզադպրոց
Վանաձորի թիմ։

«Մրցմանը տարիքային սահմանափակումներ չկային: Մասնակցել են միայն Հայաստանի ուժեղագույն հրաձիգները: Մրցանակակիրները ստացան հավաստագրեր և դրամական պարգևներ: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես արժանացան դրամական պարգևի: Շնորհակալագրեր շնորհվեցին գլխավոր մրցավարներ Էդգար Բաղդասարյանին և Վլադիմիր Բադալյանին :

Մրցմանը կարգեր լրացրեցին հետևյալ մարզիկները.

ՀՀ սպորտի վարպետ
ատրճանակ ձևի մարզիկ Գևորգ Մելքոնյանը
հրացան ձևի մարզիկ Սեդա Գաբրիելյանը
ՀՀ սպորտի վարպետության թեկնածու
վազող թիրախ ձևի մարզիկ Լիլիթ Մկրտչյանը
ՀՀ 1-ին կարգի վարպետ
հրացան ձևի մարզիկ Կարապետ Սահակյանը։
ՀՀՖ մարզչական կազմն ընտրեց ուժեղագույն մարզիկներին, նրանք են Էլմիրա Կարապետյանն ու Գոռ Խաչատրյանը, ովքեր ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից արաժնացան դրամական պարգևի:

Ուժեղագույն մարզիկներն անցան դոպինգ ստուգում:

Հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ին կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի, որից հետո՝ մարտի 12-ին կմեկնի Էստոնիայի Տալլին քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մրցումը նախապատրաստական կրակ հանդիսացավ միջազգային մցումներին պատրաստ ներկայանալու համար:

Ստորև ներկայացված են մրանակային տեղեր զբաղեցրած մարզիկները.

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում
1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/

3-րդ տեղ՝ Հրաչ Բաբայան

2-րդ տեղ՝ Հայկ Բաբայան

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում
1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան / անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան /

2-րդ տեղ՝ Սեդա Գաբրիելյան

3-րդ տեղ՝ Աստղիկ Ղուկասյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում
1-ին տեղ ՝ Նորայր Առաքելյան /անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան /

2-րդ տեղ՝ Բենիկ Խլղաթյան

3-րդ տեղ՝ Զավեն Իգիթյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում
1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան /անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան/

2-րդ տեղ՝ Շուշան Հովհաննիսյան

3-րդ տեղ՝ Քնքուշ Գասպարյան

Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, տղաների պայքարում
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոռ Խաչատրյան

3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան

Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, աղջիկների պայքարում
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան /

2-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան

3-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան

Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, տղաների պայքարում
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոռ Խաչատրյան

3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան

Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, աղջիկների պայքարում
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան

3-րդ տեղ ՝ Աիդա Ազատյան»,- ասվում է հաղորդագրության մեջ։