Երևանի առևտրի կենտրոններում անցկացվում է «Կանաչ հանգստյան օրեր» միջոցառումը

Լուրեր

17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
Բոլորը

Արդեն որերորդ հանգստյան օրերը Երեւանի խոշոր առեւտրի կենտրոններում անցկացվում է «Կանաչ հանգստյան օրեր» խորագրով միջոցառումը։ Տարբեր մարզերից Երեւան ժամանած ֆերմերները ներկայացնում են իրենց կանաչ կամ օրգանական արտադրանքը՝ ընդեղեն, մեղր, խոտաբույսեր, բանջարեղեն՝ փորձելով մարդկանց տեղեկացնել, որ առանց թունաքիմիկատների, հավելումների աճեցրած կամ պատրաստած մթերքն ավելի օգտակար է։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության EU-GAIA ծրագրի շրջանակում։ Այն ֆինանսավորվում է ԵՄ եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության հայաստանյան ծրագրի ներկայացուցիչ Էմմա Պետրոսյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին եւ նպատակ ունի Հայաստանում զարգացնելու նորարար, ներառական եւ կայուն, օրգանական գյուղատնտեսությունը։ Ըստ նրա՝ մի շարք կրթական ծրագրեր են իրականացնում սպառողների շրջանում՝ սովորեցնելով գնումներ կատարելիս նայել պիտակներին ու ընտրել օգտակարը։ Էմմա Պետրոսյանն ընդգծում է, որ ծրագրի միջոցով ֆերմերներին ցուցաբերվող աջակցությունը տարբեր բնույթի է՝ սարքավորումներ տրամադրելուց, մինչեւ կարողությունների զարգացում՝ խորհրդատվություն ու թրեյնինգներ։ Այսօր կանաչ եւ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող շատ ֆերմերներ խնդիրներ ունեն իրենց արտադրանքն արտասահմանյան շուկա արտահանելու հարցում։

Ծրագրի ներկայացուցիչը նշում է, որ այն արտադրողները, որոնք արտահանման ներուժ ունեն, իրենց աջակցությամբ պարբերաբար մասնակցում են արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսների։ Մասնավորապես, նման ցուցահանդեսների մասնակցել են Գերմանիայում, Արաբական Էմիրություններում։ Այս տարի նույնպես կկազմակերպվեն B2B ձեւաչափով հանդիպումներ Հայաստանից դուրս՝ ներկայացնելով մեր օրգանական արտադրանքը, կանցկացվեն այլ ծրագրեր։ Էմմա Պետրոսյանը նկատում է նաեւ, որ իրենք ֆերմերներին տալիս են բոլոր գործիքները՝ շուկայավարում իրականացնելու համար, նաեւ բրենդավորում են կատարում արտադրողների համար՝ հուսալով, որ վերջիններս կլինեն նախաձեռնող ու կշարունակեն իրենց առաջընթացն ագրոբիզնեսի բնագավառում։

Գայանե Ազատյանը Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանից է, ներկայացնում է «Լոռի ֆարմ» ընկերությունը։ Աճեցնում են բարձրարժեք մշակաբույսեր օրգանական եղանակով։ Տաղավարում ներկայացված մթերքից առանձնացնում է Հայաստանում քիչ հայտնի գանգրակաղամբը, որն անչափ օգտակար է։ ընդգծում է, որ մասնակցել են բազում դասընթացների, ձեռք են բերել գիտելիքներ իրենց տնտեսությունն օրգանական եղանակով վարելու համար։

Միջոցառման ընթացքում կամավորներն առեւտրի կենտրոնի այցելուների շրջանում տարածում էին նաեւ տեղեկատվական թերթիկներ, կատարում բացատրական աշխատանք, սովորեցնում՝ ինչպես տարբերակել կանաչ մթերքները։