Հունաստանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա և կհանդիպի թուրք գործընկերոջը աղետի գոտում

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը կիրակի կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի և երկրաշարժի գոտում աշխատող հույն փրկարարների հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Այցի ընթացքում արտգործնախարարը, որին կուղեկցի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն, կհանդիպի Հունաստանի փրկարարական թիմի անդամների հետ, որոնք գործում են վերջին երկրաշարժերից աղետալի վնասներ կրած տարածքներում: Դենդիասը կայցելի նաև Անթաքիայի օպերատիվ կենտրոն։ Նրան կտեղեկացնեն վերջին զարգացումների մասին՝ կապված փլատակների տակից մարդկանց փրկելու ջանքերի, ինչպես նաև՝ հումանիտար օգնության առաջացող կարիքների հետ»,- ասված է Հունաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ «այցի ընթացքում կդիտարկվեն նաև Հունաստանի կողմից երկրաշարժերի ավերիչ հետևանքների հաղթահարման հարցում հետագա օգնության ուղիները»։

Նշվում է նաև, որ Հունաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ​​ներկայացուցչությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Թուրքիային և Սիրիային շտապ հումանիտար օգնություն տրամադրելու համար։