Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հազարամյա պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական կապերը, որոնք անշեղորեն շարունակում են զարգանալ։

Լիահույս եմ, որ առկա սերտ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ երկուստեք գործադրվող հետևողական ջանքերի շնորհիվ մոտ ապագայում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ նպաստելով մեր երկրների միջև փոխվստահության վրա հիմնված բազմաբևեռ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

«Դարերի խորքից եկող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնահատուկ կարևորություն ունեն մեր պետության և ժողովրդի համար։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կայուն զարգացման ուղիով ընթացող հարաբերություններն այսուհետ ավելի մեծ բարձունքներ կնվաճեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային կայունության»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։