ՌԴ-ն պարտվում է․ Պուտինի ռեժիմի փլուզումը շանս է՝ վերստեղծել ՀՀ-ի անկախ պետականությունը․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ

-Մինչ Դուք ազդարարում եք, որ ԵՄ դիտորդների Հայաստան գալով հայ-ադրբեջանական սահմանը դառնում է Եվրամիության սահման, տրամագծորեն հակառակ և ավելի հոռետեսական գնահատականներ էին օրերս հնչում քաղաքական, քաղաքագիտական, հասարակական տարբեր հատվածներից, որ իրականում դիտորդների գալով Հայաստանն աշխարհաքաղաքական բախման տարածք է դառնում, ավելի՝ նրանք անգամ սցենար էին կանխատեսում Հայաստանի սիրիականացման։ Դուք ինչո՞ւ եք այդքան լավատես, ինչի՞ վրա է հիմնված Ձեր լավատեսությունը։ Գուցե իսկապե՞ս այդ ռիսկը չեք կարողանում դեռևս կանխատեսել։  

-Իմ լավատեսությունն իրականում կարելի է անվանել իրատեսություն։ Այն հիմնված է վերլուծության, և մինչև վերլուծությունը՝ տեղեկացված լինելու հանգամանքի վրա։ Մենք տարիներ շարունակ պնդում էինք, որ դա լինելու է այդպես, հիմա դա այդպես էլ ստացվում է։ Ես հիշում եմ Չերչիլի խոսքերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Նա դառը հեգնանքով ասում էր՝ ամերիկացիները հոյակապ տղաներ են, նրանք ի վերջո ամեն ինչ անում են ճիշտ, բայց այն բանից հետո, երբ փորձում են բոլոր սխալ ելքերը։ Հիմա դա կարելի է ասել Հայաստանի մասին․ ի վերջո, մենք անում ենք ճիշտ քայլեր՝ բազմաթիվ սխալ քայլերից կամ քայլ չանելուց հետո։

-Ո՞րն է այդ ճիշտ քայլը, ի՞նչ նկատի ունեք։

-Ճիշտ քայլը եվրաինտեգրումն է։ Դա արդեն իմ՝ ոմանց էքսցենտրիկ, էկզոտիկ կամ ծիծաղելի թվացող տեսակետը չէ։ Այդ մասին ասում է, ամենավերջին օրինակը՝ Եվրախորհրդարանի վերջին զեկույցը, որտեղ Հայաստանը պաշտոնապես անվանվում է տարածաշրջանի չափերով ժողովրդավարության առաջնորդ ներառյալ՝ Վրաստանը։

-Դա եվրոպացիների գնահատականն է մեզ, բայց մեր կառավարությունը գործնական որևէ քայլ չի անում Ձեր ասած եվրաինտեգրման ուղղությամբ։ Եվ երբ, ասենք, իշխանական պատգամավորներին հարց ենք ուղղությամբ նույն ԵՄ-ին անդամակցության թեմայով, նրանք անմիջապես ասում են՝ մենք ԵՏՄ անդամ ենք, և դեռևս այնտեղից դուրս գալու նպատակ չունենք, Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ-ի հավաքների ժամանակ խոսում է միասնական շուկաներ ստեղծելու իր գաղափարի մասին․․․

-Մենք հիմա տարբեր բաներից ենք խոսում։ Մի բան է այն, ինչ ասվում է, մի բան է այն, ինչ արվում է։ Ես ասում եմ քայլերի մասին, ոչ թե հայտարարությունների։ Հայտարարությունների առումով՝ նույն զգուշավորությունը, վախվորածությունը, նույն երկիմաստությունը, բայց քայլերն ակնհայտ են։ Դա բոլորի համար ակնհայտ դարձավ նոյեմբերին ՀԱՊԿ- հավաքին։ Փաստորեն՝ նոյեմբերի 23-ը ջրբաժան էր։ Եվ ես ուզում եմ ընդգծել, որ դա անկնկալ էր Պուտինի համար, ես վստահ եմ, որ Պուտինը չէր գալու Երևան, եթե իմանար, որ Փաշինյանը չի ստորագրելու այդ փաստաթուղթը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան