Բացարձակ իրավունքի խախտման ևս մեկ դեպք՝ այս անգամ փաստաբանների նկատմամբ․ ՀՔԱՎ
Հասարակություն
10.02.2023 | 17:42ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է ոստիկանության Էրեբունու բաժնի գործողությունները․ ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին, նախորդիվ ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները․ տեղեկացնում են ՀՔԱՎ գրասենյակից։
Ոստիկանական «նոր» և «բարեփոխվող» արտահայտությունների քողի տակ այս տեսակ վերաբերմքունը փաստաբանների, անչափաս պաշտպանյալների, առահասարակ բոլորի նկատմամբ դատապարտելի և անթույլատրելի է։ Նմանօրինակ վարքագիծը խիստ մտահոգիչ է հատկապես վերջերս ձևավորվող Ներքին գործերի նախարարության և ոստիկանական «ռեֆորմների» իրականացման այս ժամանկաշրջանում։
Այսպիսով ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ոստիկանական բաժանմունքներում շարունակում են խախտվել միջազգաին կոնվենցիաներով երաշխավորված բացարձակ՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Այս դեպքն իր տեսակով հատում է թույլատրելի, առանց այն էլ գոյություն չունեցող, սահմանները, քանի որ այն դրսևորվել է հենց իրավունք պաշտպանող անձանց նկատմամբ։
Այսպիսով, պահանջում ենք ոստիկանության Էրեբունու բաժնի պետի և մյուս անձնակազմի անհապաղ հրաժարականը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացում, մեղավորների բացահայտում և համարժեք պատժի նշանակում։
Մարդու իրավունքները և նրանց պաշտպանությունը պետք է ոչ միայն արտացոլված լինեն, այլ այն ՀՀ-ում պետք է երաշխավորված լինի որպես իրական ու գերակա արժեք, այլապես կմնա որպես զուտ հռչակագիր: Պետությունը ոչ միայն պարտավոր է շարունակական ու արդյունավետ ջանքեր գործադել նման արտառոց, անթույլատրելի դեպքեր թույլ չտալու համար, այլև հրատապ, հաշվետու և օբյեկտիվ քննություն իրականացնի և համարժեք պատասխանատվության ենթարկի նման կոպտագույն խախտումներ կատարողներին։