Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Խորհրդարանը փետրվարի 10-ին շարունակել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների, Հայաստանում ավազի շուրջ 70 տոկոսն ապօրինի է արտահանվում եւ «սեւ շուկայում» է: Կա վիճակագրություն, որ արդյունաբերական բետոնի ծավալները տարեցտարի աճում են, օրինակ՝ 2021 թվականին աճել են 66 տոկոսով, բայց նվազել է ավազի արդյունահանումը, ինչը չի կարող այդպես լինել: Պատգամավորի խոսքով այստեղ գործ ունենք ավազի ապօրինի արդյունահանման հետ: Ներկայացնելով ավազի ապօրինի արդյունահանման որոշ օրինակներ՝ պատգամավորը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի ուսումնասիրություններ կատարի եւ փարատի մտահոգող կասկածները: