ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների՝ ԵՏՄ շրջանակում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու համար կարգավիճակ ունենալու վերաբերյալ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ուսումնասիրվել են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից 2023 թվականի ընթացքում ստացված բոլոր դիմումները, որոնք առնչվում են տրանսպորտային միջոցների՝ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու համար կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկատվությանը․ տեղեկացնում են ՊԵԿ աշխատակազմից։

«Դիմումատուների կողմից նշված տրանսպորտային միջոցների վերաբերյալ VIN նույնականացման համարներով տեղեկատվության առկայությունն ստուգվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության պաշտոնական կայքի «ԵԱՏՄ անդամ-երկրների տարածք ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասին տեղեկատվություն» բաժնում (www.customs.gov.ru)։ Արդյունքում պարզվել է, որ որոշ ավտոմեքենաների դեպքում VIN նույնականացման համարներով տրանսպորտային միջոցներն առկա չեն վերոնշյալ կայքում։

Ելնելով վերոգրյալից՝ ՊԵԿ-ը դիմել է ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը՝ դիմումատուների կողմից ներկայացված, սակայն նշված կայքում բացակայող տրանսպորտային միջոցների տվյալները կայքի համապատասխան բաժնում տեղադրելու նպատակով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ի կողմից մշակվել է https://vehicles.customs.am կայքը, որի միջոցով VIN նույնականացման համարներով որոնմամբ հնարավոր է պարզել տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ բացթողնման ամսաթիվը։ Այս առումով հիշեցնում ենք, որ տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023 թ. հունվարի 1-ից ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Բացառություն են կազմում՝ դեռևս 2020թ.-ի տարեսկզբին ներմուծված 339-ը տրանսպորտային միջոցները, որոնց հայտարարագրումը թույլատրվել է իրականացնել ԵՏՀ խորհրդի որոշումներով, և այդ մեքենաները մաքսազերծվեցին 2019 թ.-ի՝ ավելի ցածր դրույքաչափերով: Նշված 339-ը տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025 թ. ապրիլի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում:

ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ չունեցող 339-ը տրանսպորտային միջոցների ցանկը զետեղված է ՊԵԿ պաշտոնական կայքում: Հետևաբար, ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՀՀ ՊԵԿ դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։ Անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը ցանկում։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը չկա ցանկում, ապա այն ավտոմատ ձեռք է բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ պաշտոնական գրություններով տեղեկացվել են նաև ԵԱՏՄ գործընկեր կառույցներին. բոլոր գործընթացները համապատասխանում են ԵԱՏՄ օրենսդրությանը:

Բացի այդ, ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը ս․թ․փետրվարի 9-ին իր պաշտոնական կայքեջում և տելեգրամյան ալիքում ևս մեկ անգամ վերահաստատել է վերոհիշյալ տեղեկատվությունը և ներկայացրել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող տրանսպորտային միջոցների հաշվառման և էլեկտրոնային անձնագիր ստանալու համար անհրաժեշտ գործողությունները»,- ասված է հողրադգրությունում։