Կայացել է «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» աշխատաժողովը․ ՀՀ ԳԱԱ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Աշխատաժողովին մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը, «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին․ «Աշխատանքային տարին մենք սկսում ենք իրանագիտական միջոցառումներով։ Շատ կարևոր է մեզ համար իրանագիտական ուսումնասիրությունների զարգացումը։ Չնայած նրան, որ Հայաստանի և Իրանի միջև ընդամենը 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմություն կա, մենք չպետք է մոռանանք, որ մեր երկու ժողովուրդների, երկու պետությունների միջև այդ հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, և սա խորքային, քաղաքակրթական մակարդակի վրա է»։

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց․ «Ուրախ եմ Իրանի իսլամական հեղափոխության հաղթական 44-րդ տարեդարձի նախօրեին գտնվել այս աշխատաժողովին, որը նվիրված է Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-րդ տարեդարձին։ Մենք այժմ շատ զգայուն ժամանակահատվածում ենք գտնվում, և գիտահետազոտական կենտրոնների դերակատարությունը շատ կարևոր է, քանի որ մենք կկարողանանք հենվել պատմական փաստարկների վրա։ Մեր երկու երկրները պետք է ունենան հատուկ օրակարգ»։

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Գրիգոր Առաքելյանն անդրադարձավ Իրանում հայկական համայնքի ձևավորմանը, Նախիջևանի մասին պատմական փաստերին, նաև նրան, թե ինչպես Նախիջևանը սահման ունեցավ թուրքական աշխարհի հետ։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը ներկայացրեց Հայաստան-Իրան հարաբերությունների վերջին զարգացումները։ «Ամենակարևոր իրադարձությունը, որը տեղի է ունեցել 2022 թվականին, ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումն է։ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման տեսանկյունից։ Այս հարաբերությունների հետագա զարգացումը կնպաստի նաև տարածաշրջանում հավասարակշռության վերականգնմանը», – ասաց Գրիգոր Մելքոնյանը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը հանդես եկավ «Հայաստանի և Իրանի մոտեցումները տարածաշրջանային նոր մարտահրավերներին» թեմայով զեկուցմամբ։ Նա ներկայացրեց, թե ինչպես դրվեցին հայ-իրանական հարաբերությունների հիմքերը, ինչպիսի զարգացումներ տեղի ունեցան հետագայում, հատկապես 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ «Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը, ըստ էության, Ռուսաստանն է, որի հետ կնքված է ռազմավարական դաշինք։ Փաստացի Հայաստանի անվտանգությունն ապահովող երկրորդ երկիրը Իրանն է, որի հետ թեպետ կնքված չէ ռազմավարական դաշինք, սակայն, ըստ էության, այսօր Իրանը Հայաստանի բնական դաշնակիցն է», – նշեց Գոհար Իսկանդարյանը։

Աշխատաժողովում ներկայացվեցին նաև «Հայաստան-Իրան Էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները», «Քաղաքական հարաբերություններ Հայաստանի և Իրանի միջև», «Մշակույթի և տեղեկատվության ոլորտներում համագործակցություն երկու երկրների միջև» թեմաներով զեկուցումներ։