Թուրքիայում երկրաշարժի հետևանքով որքան մարդկային և նյութական կորուստներ է կրել հայ համայնքը

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թվում նաև հայեր կան, որոնց թիվն աճում է։ Կան նաև փլատակների տակ մնացածներ։ Ակոս պարբերականի հաղորդմամբ՝ Մալաթիայի հայ համայնքից երեք մարդ է զոհվել երկրաշարժի առաջին օրը՝ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը, իսկ ընտանիքի երեխաներից Ալեքս Թաբաշը մահացել է հիվանդանոցում։

Մալաթիայի հայ համայնքից Էլմաս Քարաթաշը գնացել է իրերը հավաքելու, սակայն երկրորդ երկրաշարժի հետևանքով մնացել է փլատակների տակ։

Իսկենդերունի հայ համայնքից Արմիկ, Մեսրոպ, Թակուն Բալըքյաններից ոչ մի նորություն չկա: Անթաքիայի հայերից Անտուան Հորոզը նույնպես զոհվել է երկրաշարժից․ նրան արդեն հուղարկավորել են։

Հաղորդվում է, որ փլատակների տակ են նաև հայ երգչուհի Զիլան Տիգրիսը և նրա կինը՝ Դիարբեքիրից, և դեռևս ոչ մի նորություն չկա։ Բացի այդ, քաղաքի հայ համայնքոից երկու հոգի զոհվել է։

Ադըյամանում էլ հայ համայնքից մեկ մարդ փլատակների տակ է։

Նշվում է, որ Իսկենդերունում ավերվել է Լատինական կաթոլիկ եկեղեցին, վնասվել է Քառասուն Մանկանց հայկական եկեղեցին, նաև հունական ուղղափառ եկեղեցին։ Վնասվել է նաև Անթաքիայի հրեական սինագոգը։

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին չի տուժել։ Եկեղեցին բացել է իր դուռը հանրության առաջ՝ դրսում մնացածներին ապաստան տրամադրելով։ Երկրաշարժն ուժգին զգացվել է Վաքըֆլըքոյում, վնասվել են շենքերը, հայկական եկեղեցին չի տուժել։ Միաժամանակ, տեղեկություններ կան Անթաքիայի կենտրոնում գտնվող եկեղեցու կրած վնասների մասին։

Էմմա Չոբանյան