Կիմ Չեն Ինը կոչ է արել աննախադեպ տեմպով ուժեղացնել Հյուսիսային Կորեայի ռազմական հզորությունը

Լուրեր

28.04.2026 | 11:13
Փաշինյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:12
Պռոշյանի ճանապարհին կրակոցներով սպանության գործն ուղարկվել է դատախազին
28.04.2026 | 10:59
NBA-ի չեմպիոնն առաջինն է դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:39
ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28.04.2026 | 10:28
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
Բոլորը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ անցկացված լայնածավալ շքերթի մասնակիցների հետ զրույցում հայտարարել է ինտենսիվ և արագացված տեմպերով երկրի ռազմական հզորության ամրապնդման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA), փոխանցում է Ինտերֆաքսը:

Միջոցառման ժամանակ Կիմ Չեն Ընն ասել է, որ «ավելի ու ավելի դաժան իմպերիալիստական բռնակալությունը բռնի ուժով ճնշելու համար» պահանջում է, որ բանակն «ուժեղանա անհամեմատ ավելի արագ տեմպերով, քան անցյալում էր»:

Ըստ աղբյուրի՝ նա ընդգծել է, որ Հյուսիսի բարգավաճումը կախված է «ուժեղ բանակից» և նշել, որ «մարդը կարող է պատիվ դրսևորել միայն այն ժամանակ, երբ ուժեղ է»։

Կիմ Չեն Ընը նաև ասել է, որ այս շքերթն «ավելի հստակ ցույց տվեց մեր պետության հեղինակությունն ու մեծությունը, բարձր պատիվն ու պայծառ ապագան»։

Ավելի վաղ հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին, նշել էր, որ Հյուսիսային Կորեան չորեքշաբթի Փհենյանում ռազմական շքերթ է անցկացրել։

Հյուսիսը շքերթի ընթացքում ցուցադրել է մի շարք նոր բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը շարժական արձակման սարքի վրա։ Այս մասին են վկայում արբանյակային պատկերները, որոնք ստացվել են ամերիկյան Maxar Technologies տիեզերական տեխնոլոգիական ընկերության կողմից: Սպասվում է, որ ավելի ուշ Հյուսիսային Կորեան զորահանդեսի տեսագրություններ կցուցադրի։

Նշենք, որ Կիմ Չեն Ընի իշխանության գալուց ի վեր Հյուսիսային Կորեայում 13 ռազմական շքերթ է անցկացվել։ Նախորդն անցկացվել է 2022 թվականի ապրիլին։

Տաթև Ֆռանգյան