Դոնֆրիդը Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

Լուրեր

25.02.2026 | 09:27
Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ Նիկոլ Փաշինյան
24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ  Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Կողմերը քննարկել են նաև Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը․ Բայրամովը Դոնֆրիդին, ըստ ադրբեջանական կողմի, ներկայացրել է «Լաչինի ճանապարհին բողոքի ակցիայի օրինականության և ցուցարարների պահանջների կատարման անհրաժեշտության մասին» տեղեկություններ։ Ինչպես միշտ Բաքուն շարունակել է պնդել, որ Արցախում «շրջափակում» և «հումանիտար ճգնաժամ չկա»։ Բացի այդ ադրբեջանական կողմը շարունակում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։

«Չնայած տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու Ադրբեջանի առաջարկներին, ևս մեկ անգամ ուշադրություն է դարձվել խաղաղության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմի հարուցած խոչընդոտներին, այնպիսի պարտավորությունների կոպիտ խախտմանը, ինչպիսին է Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի տարածքից․ ռազմական սադրանքների և անօրինական տնտեսական գործունեության շարունակությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Բաքուն արդեն 60 օր փակ է պահում Լաչինի միջանցքը՝ խորացնելով Արցախում հումանիտար ճգնաժամը։

Էմմա Չոբանյան