Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել․ Խարկովի, Զապորոժիեի և Դնեպրի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ուկրաինայում կրկին օդային տագնապ է հայտարարվել։ Ժամը 08:27-ին Կիևում սկսել են ազդանշաններ հնչել, իսկ մի քանի րոպե անց տագնապի ահազանգը տարածվել է երկրի ամբողջ տարածքում, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Ահազանգը նշանակում է հրթիռային հարձակումների և օդային հարվածների սպառնալիք։

Ավելի վաղ Կիևի քաղաքային վարչակազմը, մեկնաբանելով Ուկրաինայի տարածքում գիշերային հարվածները, հայտնել էր, որ գործարկվել է Shahed անօդաչու թռչող սարքերի խումբ, որոնց թիրախը եղել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի տեղակայման դիրքերը և էներգետիկ օբյեկտները։ Այնուհետև «Խարկովի, Զապորոժիեի և Դնեպրի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել»։

«Ցավոք, կան խոցումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ օդ են բարձրացվել Tu-95 ռազմավարական ռմբակոծիչները, որոնք կարող են կրել թևավոր հրթիռներ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել  Զապորոժիե քաղաքի հրետակոծության մասին. քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևն իր Telegram-ալիքում գրել է, որ «մեկ ժամում արձանագրվել է հակառակորդի 17 հրթիռ»։

«Սա ամենամեծ թիվն է լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր»,- գրել է նա։

Ըստ Կուրտևի՝ հարձակման են ենթարկվել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, ավերածությունների ու զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել հարվածների մասին տեղեկությունը։

Տաթև Ֆռանգյան