Ֆրանսիան սպառնում է՝ եթե ՀՀ-ին հարկադրեք պայմանագիր, կճանաչենք Արցախի անկախությունը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Բաքվում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե ԵՄ-ի գործողություններն ուղղված են Ռուսաստանին ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն։ Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ դիտորդական առաքելությունը ԵՄ-ի քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, և նա սցենար է տեսել, որ առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք։

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ մասին են վկայում այս մտավախությունները, որ հայտնում են ՌԴ-ից։

«Դա ուղերձ է Ադրբեջանին Ռուսաստանի դեսպանից, որ եթե չեք ուզում Եվրամիությունը գա, մի օր մտնի ձեր տուն՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, մեզ հետ եղեք, ձեզ կփրկենք և կօժանդակենք փրկել այն ռեժիմը, որ կա Ադրբեջանում»,- նշեց քաղաքագետը։

Ինչո՞ւ Մոսկվայում համառորեն չեն ուզում ընկալել, որ ԵՄ-ի դիտորդները Հայաստանում հայտնվել են՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ անվտանգային պարտականությունները չկատարելու հետևանքով։ Եթե ռուսական զորքը կանգնեցներ Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ում ունեցած իր ռազմաբազայով, և եթե սահմանին կանգնած ռուս սահմանապահները դիրքերից դուրս չգային՝ այն հանձնելով Ադրբեջանին, կարիք չէր առաջանա Ադրբեջանի վրա ազդելուն ունակ ուժերի դիմել։

«ՌԴ-ն, որպես իրավիճակի 100 տոկոս ղեկավար պետություն, չկարողացավ այդ դերակատարությունը պահպանել։ ՌԴ-ն ուզում է ՀՀ-ին և Ադրբեջանին բալանսի մեջ պահել, և ՀՀ-ում կա կոնսենսուս, որ ՌԴ-ն բացահայտ պրոադրբեջանական դիրքերում է։ Իրենք բնական դշանակիցներ են, քանի որ հակադրության մեջ են Արևմուտքի դեմ։ ՌԴ-ի մոտ խնդիր առաջացավ, երբ այդ մանդատը 100 տոկոսով իր ձեռքին է, այդ մանդատը պահպանելն անհնար է»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան