Ավստրալիայի խորհրդարանի որոշ անդամներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

Լուրեր

07.06.2026 | 19:48
247 ընտրատեղամասերից մշտական հեռարձակում չի իրականացվում
07.06.2026 | 19:45
Ով կձևավորի հաջորդ իշխանությունը. քվեարկությունը մոտենում է ավարտին․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:39
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.06.2026 | 19:33
«400 000 պիտի տամ քեզի, 400 000` ինձի». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել
07.06.2026 | 19:18
ՆԳՆ-ն հաղորդում է ստացել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ
07.06.2026 | 19:12
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:10
Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ընկել է․ ինչ ցուցանիշ կա՝ ըստ մարզերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:10
Իսրայելը հարվածել է Բեյրութին՝ Նեթանյահուին ուղղված Թրամփի զգուշացումների ֆոնին
07.06.2026 | 19:04
Մահացած անձի տվյալները մնացել են ընտրացուցակում․ ՆԳՆ-ն պարզաբանել է պատճառը
07.06.2026 | 18:57
74 տարեկան մարդուն դաշտից տարել են ընտրակաշառքի մեղադրանքով․ Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:49
Ծրարների թափանցիկության շուրջ հարցեր․ ինչ են ասում Իոանիսյանն ու ԿԸՀ-ն
07.06.2026 | 18:39
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները. ՆԳՆ
07.06.2026 | 18:34
Ովքեր մտածում են հեղաշրջման մասին՝ գլուխները պատին են տվել․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:21
51 քաղաքացի դատարանից պահանջել է իրեն ներառել ընտրողների ցուցակում. նրանցից 5-ն արցախցի է
07.06.2026 | 18:17
Մեր պրինցիպները պահելով` կհամագործակցենք բոլորի հետ բացի ՔՊ-ից ու Քոչարյանի ուժից. Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ կոչ անելով Ադրբեջանին անմիջապես բացել միջանցքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի գրասենյակին:

Ավստրալացի սենատոր Ջենեթ Ռայսը երկրի խորհրդարանի վերին պալատում հայտարարել է, որ բոլոր երկրներում պետք է հարգվեն մարդու իրավունքնեը:

«Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի Արցախի համայնքի համար և մեծ մտահոգություն է առաջացրել Ավստրալիայի հայ համայնքի մոտ», – նշել է սենատորը՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը նաև տեղեկացնում է Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ավստրալիա-Հայաստան ներխորհրդարանական միության նախագահ Ջերոմ Լաքսալի ելույթի մասին: Միանալով սենատոր Ջենեթ Ռայսին՝ Լաքսալը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայերի շրջափակումը:

«Բերձորի միջանցքը, որը սովորաբար կոչվում է կյանքի ճանապարհ, ինքնորոշված հայ բնակչության միակ ցամաքային կապն է Արցախի և արտաքին աշխարհի միջև… Կան բոլոր նշանները, որ այս արգելափակումը հերթական ողբերգական պահը կդառնա հայ ժողովրդի պատմության մեջ», – նշել է պատգամավորը: