Բացի Մնացական Մարտիրոսյանի նախկին խնդրահարույց վճիռներից՝ այլ փաստարկ չեմ տեսել, որ չպետք է նշանակվեր․ Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում։ Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ շեշտելով, թե 2018 թվականից հետո Հայաստանում որևէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվել։

«Ընդդիմությունը հնարավորություն ուներ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցնել տեսակետ իրենց խմբակցության պատգամավորներին առնչվող գործընթացի վերաբերյալ, սակայն դա չարեց։ Ի վերջո, ընդդիմությունը և այդ երկու անձինք, որոնց վերագրվում է, իբրև թե, քաղաքական հետապնդում, կարող էին գալ, կանգնել ԱԺ ամբիոնի դիմաց, պատասխանել իրենց ուղղվող հարցերին և դրանով ցույց տալ, որ այն ամենը, ինչ կատարվում է դահլիճում, քաղաքական հետապնդում է, ոչ թե իրավական գործընթաց»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանը միայն իշխող մեծամասնության քվեարկությամբ համաձայնություն է տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերին՝ հնարավորություն տալով իրավապահ կառույցին քրեական հետապնդում սկսել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ իշխանության համար ձախողում է կոռուպցիայի ընկալման համաթվի նվազումը, Հակոբյանը չհերքեց՝ խնդիր կա, սակայն Կառավարությունը հետևողականորեն գնալու է դրանց լուծման ուղղությամբ։

«Գուցե որոշ բաներում թերանում ենք, ուշացնում ենք որոշ փոփոխություններ, բնականաբար, մեր մեղքի բաժինը կա, բայց դրա հետևից պետք է գնալ և հասնել նրան, որ այդ ցուցանիշն առաջընթաց գրանցի, ոչ թե հետընթաց»,- շարունակեց իշխանական պատգամավորը։

Հրաչյա Հակոբյանը խոսեց նաև վերջերս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի նշանակումից։

«Մնացական Մարտիրոսյանի անունն եք հնչեցնում, բացի այն, որ Մնացական Մարտիրոսյանը նախկինում շատ խնդրահարույց վճիռներ է կայացրել, ես այլ փաստարկ չեմ տեսել, որ չպետք է նշանակվեր: Հիմա ինքը թերանո՞ւմ է։ Բացի նախկին խնդրահարույց վճիռներից՝ հիմա Մնացական Մարտիրոսյանի հետ կապված քննադատություն չեմ հանդիպել»,- նշեց իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք՝ Մնացական Մարտիրոսյանը մեղադրական դատավճիռներ է կայացրել մի շարք քաղաքական գործերով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան