«Չափավորեք Ձեր խոսքերը»․ վիճաբանություն՝ Մամիջանյանի ու Կոնջորյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պարոն Մամիջանյան, ես ձեզ հիշում եմ դեռևս 2011 թվականից, երբ դուք Երիտխորհրդարանում, մի պատանի աշխուժակ էիք»։ Մտքերի փոխանակման ժամին իր ելույթում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ իրեն ուղղված հայտարարություններին:

Մամիջանյանը տեղից արձագանքեց. «Չափավորե՛ք ձեր խոսքերը»:

Կոնջորյանը շարունակեց. «Աշխուժակի մեջ ի՞նչ կա, մի՛ լարվեք: Աշխուժակը նորմալ հայերեն բառ է, նշանակում է ակտիվիստ, պարո՛ն Մամիջնյան, մի՛ լարվեք: Հանգի՛ստ։ Բա գիտեք մենակ խոսելն է հե՞շտ, բա պիտի կարողանաք նաև լսել: Երբ թատերական արտիստիզմի տարբեր ժեստիկուլյացիաներով ժանգլյորություն եք անում, պիտի հետո կարողանաք լսել: Ես ձեզ հանգիստ լսում էի, առանց նյարդային աճպարարությունների:

Երբ որ գալիս էստեղ իմ մասին խոսում, եք, պատրաստ եղել լսել նաև ձեր մասին:
Երկրորդ բանը, որ ձեր մասին հիշում եմ, էն է, որ այս տարածաշրջանում «Արմեն Աշոտյան» դառնալու չեմպիոնության մեջ դուք բոլորին հաղթում եք: Մարդ, որը միշտ իմ մեջ տպավորվել է հետևյալ կերպ, որի կյանքի նպատակն է դառնալ «Արմեն Աշոտյան»: Ե
Եվ թե հետո ինչ պետք է լինի, չեմ կարող ասել»,- նշեց Կոնջորյանը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին հորդորեց զերծ մնալ միմյանց անձը քննադատելուց. «Այժմ բոլորս տեսանք, որ լավ բան չի ստացվում, երբ պատգամավորները սկսում են միմյանց անձը քննադատել: Ես առաջարկում եմ բոլորս ձեռնպահ մնանք դրանից: Եկեք պայմանավորվենք, որովհետև այստեղ կարծես թե, ոչ մեկն էլ սուրբ չէ, բացի, ինձնից, իհարկե»:

Մանրամասները՝ տեսանյութում։