Էրդողանի հրահանգին էին սպասում փրկարար ջոկատները և զորքը․ երկու օր ուշացումով հասան աղետի վայր․ Բագրատ Էստուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» օրաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ

-Պարո՛ն Էստուկյան, փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո ևս մի քանի ուժգին ցնցում է գրանցվել Թուրքիայում։ Գիտենք, որ զոհերի թիվը մի քանի հազարի է հասել, տասնյակ հազարավոր վիրավորներ կան։ Կխնդրեմ ներկայացնեք վերջին տվյալները և ի՞նչ իրավիճակ է երկրում։  

-Պաշտոնական տվյալներով՝ այս պահին 12,873 կյանքի կորուստ է արձանագրվել։ Այս թվով ներկայացվում են այն դիակները, որոնց ինքնությունը ստուգված է։ Դեռևս կան նաև ինքնությունը չհաստատված մարմիններ։ Բացի այդ, փլատակների տակ մեծ թվով դիակներ կան, և այս պահին չենք կարող ենթադրել, թե քանիսի կհասնի զոհվածների թիվը, բայց տեսնում ենք, որ յուրաքանչյուր ժամ հազարով ավելացող թվեր են հրապարակվում։

-Հայ համայնքի շրջանում կորուստների մասին նոր տվյալներ ունե՞ք։ Տեղեկություններ կան անհետ կորած և փլատակների տակ մնացած հայերի մասին։  

-Անհետ կորածների մասով՝ ավելի շուտ գիտեն, թե որտեղ են, բայց նրանց դուրս բերելու աշխատանքներ չեն տարվում։ Նման աշխատանքներ տարվում են, երբ փլատակի տակից ձայն է լսվում, այսինքն՝ երբ հույս ունեն, որ այնտեղ ողջ մնացածներ կան, անմիջապես այդտեղ են աշխատում։ Քանի որ ջոկատներն ու նրանց սարքավորումներն անբավարար են, նախապատվություն է տրվում այն փլատակներին, որտեղից ձայն է լսվում։

-Երկրի 10 նահանգներում արտակարգ դրություն է սահմանվում։ Ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ սահմանափակումներ են գործելու այդ ընթացքում։

-Արտակարգ իրավիճակի սահմանումը նշանակում է քաղաքացիների ազատությունների սահմանափակում։ Ինչո՞ւ նման կարիք տեսավ նախագահ Էրդողանը․ անմիջապես պետք է ասենք, որ չորս ամիս հետո Թուրքիայում ընտրություններ են լինելու, և դրանց նախօրեին նման քայլը քաղաքական նպատակներ է հետապնդում։ Բավական վիճելի հարց է՝ այս պահին արտակարգ իրավիճակ հայտարարելու կարիք կա՞ր, թե՞ ոչ։ Միգուցե, ավելի տեղին կլիներ այդ տարածքներն աղետի գոտի հռչակել և աղետյալ ժողովրդին որոշ պարտավորություններից զերծ պահել, օրինակ՝ հարկերից ազատել կամ որոշակի օժանդակություն կազմակերպել, այլ ոչ թե նրանց առօրյա կյանքը սահմանափակող որոշումներ կայացնել։

-Հայաստանից փրկարարներ են ժամանել Թուրքիա, արդեն սկսել են աշխատանքներն Ադըյամանում։ Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ասել է, որ «Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը, և որ այս քայլը կարևոր է նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»: Կխնդրեմ Ձեր գնահատականը Էրդողանի այս հայտարարությանը։

-Ընդամենը ձևական խոսքեր են, որովհետև Թուրքիան այդ հարցով հստակ քաղաքականություն, ռազմավարություն չի որդեգրել։ Ինքն է, որ ցանկացել է, իբրև թե, երկխոսություն հաստատել Հայաստանի հետ, բայց դրան համապատասխան քայլեր բացարձակ չի ձեռնարկել։ Հակառակը, մի շարք ձևական առաջարկներով խնդիրը լղոզել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան