Հայաստանում դպրոց ենք կառուցում, որի արժեքը 5 մլն դոլարից ավելի է․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Քննարկվում է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների ուսուցիչները, մարզիչ-մանկավարժները ատեստավորում անցնելու հնարավորություն կստանան, ինչը թույլ կտա ստանալ 60 հազարից մինչև 100 հազար դրամ հավելավճար:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում, որ ոլորտում աշխատող մանկավարժները հնարավորություն ունենան դիմելու և անցնելու ատեստավորում, որի արդյունքում էլ պետբյուջեից հավելավճար կստանան։
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկույցում լրացուցիչ տեղեկություններ հայտնեց։

Պատգամավորը մանսավորապես տեղեկացրեց, որ սահմանված հավելավճարները կգործեն առնվազն 5 տարի ժամկետով:

Կարևորելով ներկայացված փոփոխությունները` Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ կատարվել է ծավալուն աշխատանք:

«Հայաստանում դպրոց ենք կառուցում, որի արժեքը 5 մլն դոլարից ավելի է» ,- տեղեկացրեց Գաբրիելյանը՝ հավելելով՝ մեր նպատակն է, որ գյուղերում կամ փոքր քաղաքներում շինությունների ցցուն օրինակը պետք է լինեն կրթօջախները, ոչ թե գյուղապետերի կամ պաշտոնյաների առանձնատները։

Մանրամասները՝ տեսանյութում։