Դուք բաժակ նայո՞ղ եք, թե՞ ընդդիմություն, ո՞ւր եք․ ստիպված ձեր աթոռների հետ եմ խոսում․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ թափուր պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Անդրանիկ Թևանյանը: Նա, մասնավորապես, անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման խնդրին, իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությանը` քննադատելով այն:

Նշենք, որ Թևանյանի ելույթից հետո խմբակցության պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձավ ներքաղաքական հարցերին, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին և ընդդիմադիր գործընկերների ելույթներին` քննադատելով նրանց գործելաոճը:

«Հեռացող ընդդիմության ուրվականի ներքո մի քանի բան ունեմ ասելու․ Դաշնակցությունն ամենաշատը հպարտանում է իր պատմությամբ։ Եվ հենց որ կպնում ես նրանց պատմությանը, դաշնակցականները ծառս են լինում»,- նշեց իշխանական պատգամավորը և ընթերցեց Սիմոն Վրացյանի նամակները Թուրքիայի մասին՝ ցանկանալով ցույց տալ, թե ՀՅԴ-ն ինչ պատմություն է ունեցել։

Դիմելով դահլիճից հեռացած ընդդիմադիր պատգամավորներին, Կոնջորյանն ասաց. «Ո՞ւր է ընդդիմությունը, պարո՛ն Մինասյան, պարո՛ն Թևանյան, ո՞ւր եք, ես հիմա ստիպված խոսում եմ ձեր աթոռների հետ:

Կառավարության և վարչապետի հարցուպատասխանի ժամանակ չեք գալիս, հետո հաջորդ օրը գալիս եք էստեղ, հեռակա վարչապետի պատասխաններին եք արձագանքում, դուք բաժակ նայո՞ղ եք, թե՞ ընդդիմություն, ա՛յ մարդ: Եկեք նորմալ, տետատետ հարցեր տվեք, պատասխանները լսեք, որովհետև  իսկապես ինչ-որ պահի ձեր դեմքերը կմոռանանք և ձեր աթոռները կհիշենք»։

Իշխանական պատգամավորն իր ելույթի վերջում հայտնեց, որ ՔՊ խմբակցությունը, բարձր գնահատելով Սարգիս Խանդանյանի կարողությունները, գիտելիքներն ու փորձը, կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։