Ռուսները հասկանում են՝ ԵՄ-ն եկել է իրենց փոխարինելու, սա շատ վտանգավոր է. Արմեն Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:55
Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարիկ Ավագյանի թեկնածությունը
Բոլորը

«Ռուսները հասկանում են, որ ԵՄ-ն մուտքը այս տարածաշրջան, նշանակում է, որ եկել են իրենց փոխարինելու, սա շատ վտանգավոր է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորի խոսքով՝ եթե ԵՄ դիտորդները գալիս են Հայաստան՝ տեսնելու, թե ռուսներն այստեղ ինչ են անում, ռուսներն արդյոք սպառնալիք են այս տարածաշրջանում, դա նշանակում է, որ այն հակամարտությունը, որ գոյություն ունի Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ կապված ուկրաինական պատեազմի հետ, տեղափոխել մեր տարածք։
Ընդդիմադիր պարգամավորի դիտարկմամբ՝ մինչև ՀԱՊԿ-ին ինչ-որ բանում մեղադրելը կամ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայելուց հրաժարվելը, պետք էր հասկանալ՝ այլընտրանքը ո՞րն է։

«Եթե ՀԱՊԿ-ում հրաժարվել են ասել, թե որն է Հայաստանի տարածքը և ասել, որ ՀԱՊԿ-ը այստեղ անելիք չունի, ուրեմն՝ այդ անվտանգության համակարգից պետք է հրաժարվենք, ես էլ հարց եմ տալիս՝ նորը ստեղծե՞լ եք, որ դրանից հրաժարվում եք։ Չենք հասկանում այս ամենի կործանարար ընթացքը, սա նոր պատերազմի շեմ է մեզ համար»,- նշեց Ռուստամյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ Լավրովն այդ մասին շատ պարզ է ասել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածքների վերաբերյալ դիրքորոշում չի ունեցել, քանի որ անդամ երկրներից ոչ բոլորն են համաձայնություն հայտնել, իսկ խաղաղապահներ ուղարկելու հարցում միայն Հայաստանն է դեմ արտահայտվել։

«Լավ, այն մեկով կոնսենսուս չի եղել, այս մեկով կոնսենսուս եղել է, Հայաստանն ինչո՞ւ չի համաձայնել։ Այս հարցում էլ Հայաստանն է կոնսենսուսը խախտել։ Հայաստանն ասել է՝ չէ, քանի իմ ասածը չեք արել, ես դրան դեմ եմ, սա ի՞նչ մոտեցում է, թող սրա մասին պատասխանեն մեր դիվանագետները և բավական է ժողովրդին մոլորեցնել։ Հիմա որ սա այս մասին խոսում ենք, ասում են՝ ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, ինչ է՝ իրականությունը չասենք, որ հանկարծ ուրիշի ջրաղացին ջուր չգնա՞»,- հավելեց Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։