Թուրքական լրատվամիջոցների արձագանքը Հայաստանից փրկարարների օգնությանը

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյամանում նախօրեին աշխատանքն է սկսել Հայաստանից ուղևորված որոնողափրկարարական խումբը։ Թուրքական լրատվամիջոցները հիմնականում կարճ լուրերի տեսքով են անդրադառնում հայ փրկարարներին աշխատանքին՝ նշելով, որ Հայաստանից ևս խումբ է ժամանել։

Թուրքական պետական TRT Haber-ը «Հայաստանը որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա» վերնագրով  հրապարակման մեջ, օրինակ, գրում է, որ «Հայաստանը խումբ է ուղարկել Թուրքիա՝ աջակցելու որոնողափրկարարական աշխատանքներին Քահրամանմարաշում 7,7 և 7,6 բալ ուժգնությամբ երկրաշարժերից հետո, որոնց հետևանքով 10 նահանգ է տուժել»։

«Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո Երևանը խումբ է ուղարկել Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նշվում էր, որ երեկ երեկոյան մեկնած թիմը բաղկացած է 57 հոգուց»,- ասվում է հրապարակման մեջ։

Նույնաբովանդակ տեղեկություն է հրապարակել նաև պետական Անադոլու գործակալությունը, որը վերահրապարակել են շատ այլ լրատվականներ։

«Հայաստանը փրկարար խմբեր է ուղարկում Թուրքիա և Սիրիա» վերնագրով ևս հրապարակումներ կան։

Իսկ ահա հեռուտաընկերությունները գրեթե չեն անդրադառնում Հայաստանի օգնությանը։ Մասնավորապես, հայկական «Մարմարա» օրաթերթը թվիթերյան իր էջում հայտնում է, որ նախօրեին «FOX TV-ն թվարկել է երկրները, որոնք օգնություն և խմբեր են ուղարկել, այդ թվում՝ Հունաստանը։ Հայաստանի մասին չի նշվել»։

«Երևի չեն իմացել, որ հայկական խումբն աշխատում է։ Խումբն աշխատում է Ադըյամանում»,- ասվում է պարբերականի թվիթերյան գրառման մեջ։

Էմմա Չոբանյան