Հանրությունը չի ցանկանում աջակցել դատարանին, որ պատշաճ գործի. Կարեն Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց կոռուպցիայի մասին` հիշեցնելով, որ օրեր առաջ հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը այս ցուցիչով որոշակի նահանջ է գրանցել:
Կառավարության նիստին հրավիրվել էին «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, քննարկելու, թե որն է այս հետընթացի պատճառը:

Կարեն Անդրեասյանն անդրադարձավ դատական իշխանության անկախությանը։
«Մենք խոսում ենք ընկալման մասին․ օրինակ մեր որոշ քաղաքացիներ, տեսնելով դատական իշխանության ներկայացուցչին գործադիրի նիստում, այստեղ էլ կարող են տեսնել անկախության հետ կապված հարցեր,- նշեց Անդրեասյանը և ընդգծեց, որ դատական իշխանությունը և նրա բարձրագույն մարմիններից մեկը՝ ԲԴԽ-ն, իսկապես գործում է անկախ:
«Միաժամանակ մենք շարունակում ենք սրետ համագործակցել օրենսդիր ու գործադիր իշխանությունների հետ: Բայց այդ համագործակցությունը չի նշանակում կոնկրետ գործերով դատարանների վրա որևէ ազդեցություն:»,-ասաց ԲԴԽ նախագահը։
Նրա դիտարկմամբ՝ դատկան իշխանությունը ամենալուռ ու ամենաքարկոծված իշխանության թևերից մեկն է, որոշ դեպքերում իսկապես մեղավոր, բայց ոչ միակ մեղավորը:

«Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսվում էր կաշառքների, սակագների, բացառապես մեծ, համատարած կոռուպցիոն երևույթների մասին, արդեն ինչ-որ շրջան հեղափոխությունից հետո կար զեկույցների քննարկման ժամանակ կար խոսակցություն, որ դատական իշխանությունն անկախ է օրենսդիր ու գործադիր իշխանությունից, բայց անկախ չէ իր նախկին որոշ կապերից, հիմա արդեն խոսում ենք ձգձգումներից, ուշացումներից, որոնք իսկապես արդարացում չունեն․․․ Բայց մենք հիմա փորձում ենք կարգապահական վարույթներով վեր հանել այն բոլոր սուբյեկտիվ դրսևորումները, երբ դատավորի մեղքի պատճառով եղել են ձգձգումներ, ուշացումներ»,- նշեց Անդրեասյանը:

ԲԴԽ նախագահը բարձրաձայնեց կարևոր խնդրի մասին՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանում դատավորների թիվը սահմանափակ է, օրինակ 4 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում կա 1700 դատավոր, իսկ Հայաստանում ընդամենը 300 դատավոր:

Անդրեասյանը նաև նկատեց, որ  հանրությունը չի ցանկանում աջակցել դատարանին, որ պատշաճ գործի։

Մանրամասները՝ տեսանյութում։