«Улыбайтесь, господа, улыбайтесь». Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

Ընդդիմությունն ԱԺ ամբիոնից խոսում է իշխանության՝ քաղաքական աբսուրդի, քաղքական բարոյականություն չունենալու, երկիրը ծաղրելու, ազգային և ապազգային մոտեցումների մասին, սակայն իր իսկ աշխատանքը խորհրդարանական դիվանագիտությունում տեսանելի չէ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Հիշեցի, որ բոլոր ընդդիմությունը նիստերի ժամանակ խոսում էին «Զանգեզուրի միջանցքի» մասին, մինչդեռ իշխանությունը պարբերաբար հորդորում էր այդ եզրույթը չօգտագործել։

Որոշ ժամանակ անց Ալիևն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նման բան չկա, որ ինքն է դա ներմուծել քաղաքական խոսույթ․․․
Բայց ո՞վ լեգիտիմացրեց այդ արտահայտությունը և այնքան խոսեց, որ հանրությունն ընդունեց դա որպես ճշմարտություն, իսկ միջազգային հանրության համար դա դարձավ սովորական»,-հարցադրում արեց Լուսինե Բադալյանը՝ հավելելով՝ քաղաքական բարոյականությունն այ այստեղ քննարկման կարիք ունի»,- նշեց պատգամավորը։

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել էր, որ Ադրբեջանը պահանջում է իր «պատմական» տրածքները՝ «Էրիվանն» ու այլ տարածքներ։

Լուսինե Բադալյանն այս առնչությամբ դիմեց ընդդիմադիրներին․ «Լավ կլիներ այս ամբիոնից դա ասելու փոխարեն Ալիևին ասեիք՝ եթե հին Հունաստանը, Հռոմը կամ Իրանը որոշեն իրենց պատմական տարածքները վերականգնել, Ադրբեջանն ու Թուրքիան տեղ չեն ունենա քարտեզի վրա։

Այն ժամանակ էլ պատերազմի մեղքն էիք իշխանությունների վրա բարդում։ Ո՞ւմ եք ուզում այդքան հուսահատորեն դուք արդարացնել։ Խորհրդարանական դիվանագիտության դասեր եք տալիս․ դա՞ է ձեր խորհրդարանական դիվանագիտությունը։
Ցավում եմ, որ մեր հանդեպ ատելությունը ջնջել է իշխանության դեմ և պետության դեմ աշխատելու նուրբ սահմանը և եևրբեմն չեք պատկերացնում՝ որ դեպքում եք հարվածում իշխանությանը, որ դեպքում՝ պետությանը»։
Լուսինե Բադալյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որը գուցե երբևէ նախկինում չի ունեցել։

«Դուք հիշեցիք մի արտահայտություն, մեկն էլ ես հիշեմ․ դեմքի լուրջ արտահայտությունը դեռևս խելքի նշան չէ, աշխարհի բոլոր հիմարություններն արվում են հենց դեմքի այդ արտահայտությամբ․ «Улыбайтесь, господа, улыбайтесь»»,- դիմելով ընդդիմությանը՝ նշեց Լուսինե Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։